Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սենյակն որուն հետ հաղորդակցության դուռ մի կար։ Կր փափագեր առանձին մնալ առանց տղաքներե բոլորովին հեռանալու։ Կրնա՞ր ննջել երբ սրտին մեջ ահագին ալեկոծություն կար։ Կուզեր միայն հինքն ամփոփվիլ մտածելու, խորհելու և Ներսեսին իրմե հրաժարելուն պատճառն ուսումնասիրելու համար։ Գոցեց աչերն իբր թե ի քուն լիներ, և խոր լռության մեջ աչացն առջև բերավ ամեն դեպք, ամեն պարագա որ նախընթաց գիշերեն ի վեր տեղի ունեցած էր։

Գրեթե վստահ էր թե ոչ ոք յուր ժամադրությունն իմացած էր։ Բայց համարելով իսկ, կը մտածեր կույսն, թե Ներսես լրտեսած լիներ զիրենք, հայնժամ անցած գնացածը պիտի գիտնար, իրենց խոսակցության տեղյակ պիտի լիներ, որով յուր անմեղ վարմունքը բոլորովին կարդարանար:

Բայց ընդհակառակն եթե լրտես մի իրենց գիշերային տեսությունը մատնած էր երիտասարդին, անհնարին էր որ նա կուրորեն հավատք ընծայեր այդ զրույցին առանց իրմե տեղեկություն խնդրելու և գործն ստուգելու. ուսկից կը հետևցներ թե գիշերային դեպքը բնավ շարժառիթ չէ եղած Ներսեսի վարմունքին։

Կր մնար նույն առավոտուն տունեն կանուխ և անսովոր ժամանակի, դուրս ելնելու խնդիրը։ Գուցե կասկածելի թվեր երիտասարդին այնպիսի հանկարծական կերպիվ տունեն հեռանալու պարագան առանց ոչ ումեք բան մի հայտնելու։ Բայց պարզ կասկած մի կը բավե՞ր արդյոք այդպիսի խիստ միջոցին դիմել զինքը մատնիչ անվանելով, և ջախջախել անգթաբար սիրո ամրապինդ հոդերը՝ դրժելով հավատարմության նվիրական ուխտը։

Ստույգ է թե Արաքսիա զգուշացած էր յուր առավոտյան բացակայության վրա խոսելու Ներսեսի, քանի որ պատճառն անկարող էր հաղորդել անոր. նամանավանդ կը հուսար որ ժամանակին տուն վերադառնալով դուրս ելած լինելն աննշմարելի կանցներ։

Խիստ անախորժ էր Արաքսիայի գաղտնիք մ՚ունենալը հայտնել շարունակ Ներսեսի, առանց կարողանալու եղածն խոստովանելու։ Արդեն պարտեզին պատահարը չէր մոռցած կույսը, և կզգուշանար, ինչպես ըսինք, ամեն առթե որ նորանոր