Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/592

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վայրենի գոհունակություն մի կզգար ցորչափ սիրո ավերներ կը դիզեր շուրջը։

Բայց ինչ որ զինքն անհունապես կը բերկրեցներ, մանավանդ ապահովությունն էր Սիսակի շահախնդիր խորհուրդները կործանած լինելը։ Երիտասարդը զոհած էր զինքն յուր շահուց, բնական էր ուրեմն որ ինքն ևս զոհեր գնա յուր վրեժին դրության։

Վրիժառության գործադրությունն այնպիսի սոսկալի և գազանային վայելք մի հինքն կը պարունակե, որ այդ վայելքն դժվարավ կրնա գերազանցվիլ որևէ ուրիշ բերկրալից զգացու մե։ Ուստի տիկին Աբգարյան կը հագենար վրիժառության պատճառած հաճությամբն, և զինքը մաշեցնող տառապանաց մեջ դառն մխիթարություն մի կը վայելեր։

Այդ դժոխային սփոփանքե իսկ զուրկ էր Վարդանույշ, զի առանց վրեժխնդիր խորհուրդներ կազմելու, ընկղմեցավ հուսահատության անհատակ վհին մեջ։

Որևէ խորհուրդ որոճալը մտաց և սրտի զբաղում մ՚է դարձյալ։ Բայց կատարյալ և լուռ համակերպությունը բախտին անողոքելի հարվածոց առջև՝ կը նշանակե հանձն առնուլ ճաշակելու մինչ ցմրուր և ամենայն խղճմտությամբ ցավոց բաժակին մեն մի դառնալից կաթիլը։ Թվեր Վարդանույշի թե բնավ փույթ չէր իրեն նույն վայրկենեն եթե Արաքսիա կամուսնանար կամ թե չէր ամուսնանար Սիսակի հետ, քանի որ կը կարծեր թե երկուքն ալ իրեն համար ոչ ևս էին։

Թեև կույսն հաստատ որոշում մի տվավ՝ մի անգամ ընդմիշտ հալածել երիտասարդին հիշատակն յուր սրտեն, սակայն վաղ ընդ փույթ զգաց թե այդ որոշման գործադրությունը չէր ինչ այնքան դյուրին։ Իզուր կը ճգներ ջնջել զայդ պատկեր իսպառ յուր հոգիեն, բայց նա կենդանի և չքնաղ կը հանդիսանար յուր առջև որպես միշտ։

Սրտի բռնության հավասարող ուրիշ բռնություն մի կա՞ արդյոք։ Անձն այն որ հոգվո արտասովոր արիությամբն ի վեր քան զայդ զորություն կը բարձրանա՝ մարդկության մեծագույն դյուցազուններեն մին է անշուշտ։ Սակայն չորրորդ շաբաթն՝ այսինքն Սիսակի հատկացուցած պայմանաժամը լրացավ, և նա տակավին չէր վերադարձած ի Պոլիս։ Չգիտեր