կույսն թե ուրախանար կամ ցավեր անոր չերևալուն վրայոք։ Եթե երիտասարդը վերադառնար՝ անշուշտ Երանյանց դուստրը մերժողական պատասխանավն ամեն հարաբերությանց վերջ պիտի տար իրեն և սիրահարին միջև, ու այդ մահու չտփ ծանր կը թվեր իրեն, թեև ամրապինդ էր որոշմանը մեջ երբեք չներելու երիտասարդին։
Սիրտը զարմանալի հակասություններ ունի որոնց անկարելի է թափանցել։
Բայց եթե հանգետս կուրախանար Վարդանույշ երիտասարդին վերադարձին հապաղման վրա՝ մյուս կողմանե դժոխմբեր կասկած մի կուգար զինքը չարչարել․ կը խորհեր թե գուցե Սիսակ հաջողած էր Արաքսիայի ուղեկից լինելու։ Այդ մտածությունը զինքը մահու չափ կը չարչարեր երբ ողորմելի կույսը կը կարծեր անտարբեր լինիլ երիտասարդի մասին։
Ո՞վ արդյոք կարողացած է մինչ յուր սրտին հատակն իջնել և թափանցել անոր իրական վիճակին։
Ներսես Մանչեսթըր կը գտնվեր միշտ, հոն բազմազբաղ կյանք մի կանցուներ, և անդուլ աշխատությանց մեջ կը ճգներ Արաքսիայի հիշատակը թաղել։ Գործողություններե դուրս պարապո ժամերն ուսման կը նվիրեր. գիտությանց անսահման դաշտին մեջ կը կորսվեր, կը հետախուզեր, կուսումնասիրեր, կուսաներ, և միտքր չարաչար հոգնեցնելով կը կարծեր սիրտն հյուծել, և մի անգամ ընդմիշտ անշարժության դատապարտել զայն։
Երիտասարդը կզգուշանար սակայն սրտին վիճակին վրա որոշ գաղափար մ՚ստանալե։ Դատապարտած էր զայն առանց անոր դատը լսելու տրամադրության. ինքն մահվան ենթարկած էր զյուր սիրտ իրոք։ Բայց պատճա՞ռ մ՚էր արդյոք որ յուր սիրտը չբողոքեր ու մեռներ։
Ներսես կը խաբվեր ինքզինքն ի սիրո բուժած համարելով. նույնիսկ ճգունքն զոր կըներ մտացն անընդհատ ճարակ մատուցանելու համար՝ ապացույց մ՚էր աչն երկյուղին, որով համակված էր սրտին իշխանությանն հպատակելու։