Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/620

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պ․ Գրիգորի յուր խնդրած գումարն, և հետո եկուր ընդունիլ ինձմե քու վարձատրությունդ։

«Միշտ քու անկեղծ և հավատարիմ սիրուհիդ

«Տ. Ա.»

Տիկին Աբգարյանի խոստացած նպաստն եթե մեկ կողմեն զՍիսակ կազատեր տհաճո դիրքե մի գավառացվույն նկատմամբ, մյուս կողմեն կոչնչացներ Սիսակի երազած ապագան պ․ Երանյանի փեսան լինելու։

Այնչափ խռոված էր մեր անառակ երիտասարդն, այնչափ մտացը խորհուրդք զիրար չնշելով անկարող կընեին զինքն որևէ որոշում մի տալու որ վերջապես հիշեց թե բարեկամուհի մ՚ուներ որուն թե զգաստության վրա վստահություն ուներ, և թե անոր աջակցությանն՝ ի պահանջել հարկին յուր հոռի դատը վարելու Վարդանույշի առջև։ Այդ բարեկամուհին Արաքսիան էր։

Եվ իբր մարդ որ ալետանջ տարուբերելով անորոշության օվկիանին մեջ, վերջապես հուսադրող տախտակի հանդիպելով անոր կը պլլվի իրր փրկության միջոց, նույնպես և Սիսակ Արաքսիայի գաղափարին առջև շունչ առավ ու անով արիացավ սակավ ինչ։

Մտածեց երիտասարդր թե ե՛րբ ուզեր տիկնոջ կրնար դիմել օծանդակությունը խնդրելու համար, և այդ իբր վերջին միջոց վերապահելով յուր անձին, զգուշացավ որևէ պատասխան մի տալե ընդունած նամակին, հառաջ քան Արաքսիայի հետ տեսակցելու և անոր հետ խորհրդածելու։ Ուստի երիտասարդը փութաց երթալ հայցելություն Արաքսիայի ի տան տիկին Հարթմանյանի։

ԳԼՈԻԽ ԾԷ.

Աղավնիի վիճակն օր քան զօր կը սաստկանար, խեղճ աղջիկը կզգար թե մերձ էր ի մահ, և յուր ցավը կը զորանար այն գաղափարավն թե պիտի մեռներ առանց յուր երկու սիրելիները տեսնելու, այսինքն զԱրաքսիան և զՆերսես։

Տիկին Աբգարյան, որ մայր էր անվամբ այլ ոչ զգացմամբ,