Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/667

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ծԱՆՈԹԱԳՐՈՒԹՑՈՒՆԴԵՐ

Սրբուհի Տյուսաբը հալ առաջին և ամենսւաաղանդավոր կին վիպասա– նուհին է։ Դրական ասպարեզ իջնելով 19-րդ դարի երկրորդ կեսին, Տյուսաբը հայ գրականության մեջ թարմություն մտցրեց, ստեղծեց, գեղարվեստորեն թեպետ ոչ այնքան կատարյալ, բայց և այնպես նոր խնդիրներ շոշափող երեք վեպեր, որոնք պաշտպանում էին դարերով խավարի ու թմրության մեջ նիրհող, տղամարդու բռնության ենթակա, հասարակական տարբեր դասերի բաժանված ստրկացած հայ կնոջ իրավունքները։

Տյուսաբի առաջին գործը «Աշխարհաբար հայ լեզուն» վերնագրված հոդվածն էր, որը բաղկացած լինելով 15 Տյջից, լույս տեսավ 1880 թվականի՛ս Կ. Պոլսում։ Այս աշխատությունը ձոնված էր Դր. Չիլինկիրյանի ջսւնքերով կազմակերպված «Դպրոցասեր հայուհիներ» ընկերությանը։ Հեղինակը հայ օրիորդներին խորհուրդ էր տալիս ժամանակի առաջընթացից ետ չմնալ, քայլել տղամարդկանց շւսվիղով, պայքարել ազգի լուսավորության նշանաբանով։ «Հայ կուսանք,— գրում էր նա,— չքնաղ ծաղկունք հայ գարնան, դուք հույսն եք, դուք ապագան եք, ձեզ աշխատություն, ձեզ պատիվ»։ Տյուսաբի այս հոդվածը քաջալերանքի արժանացավ ժամանակի առաջադեմ գրողների ու հրապարակախոսների կողմից, որը և որոշ առումով ոգևորեց հեղինակին։

1881 թվին Կ. Պոլսում հրատարակվող «Թերճիմանը էֆքյար» պարբերականի յտ|շ 1212-ում լույս տեսավ Ս. Տյուսաբի «Քանի մը խոսք կանանց անգործության մասին» հոդվածը։ Տյուսաբը ճեղքելով ֆեոդալական խավարը, առաջադրում է կնոջ՝ աշխատանքի մեջ ներգրավելու գաղափարը։ Նրա հոդվածը անմիջապես իր վրա հրավիրեց Զմյուռնահայ դեմոկրատ ինտելիգենցիայի ուշադրությունը։

«Արևելյան մամուլ» պարբերականը արտատպեց Տյուսաբի հոդվածը։ (Տե՛ս «Արևելյան մամուլ», 1881 թ., էջ 344—350)։ Հոդվածին կցված էր խմբագրի՝ մեծ դեմոկրատ Ս՝. (/ամուրյանի դրվատական առաջաբանը, որտեղ այսպես է գնահատվում Ս. Տյուսաբը. «Հայ գեղեցիկ սեռի սակավաթիվ գրսւ– գետներուն մեջ՝ տիկին Տյուսաբի հատկանիշն է՝ պարզություն և համեստություն, երկու հրապուրելի ձիրքեր, որ ավելի կգրավեն ու կհամոզեն, քան թե առնացի մտային կորովության ցույցեր և ճարտասանական ծաղիկներ։ Նա չունի իրավ նոր բաներ ըսելու հավակնությունն, այլ ունի դառն ճշմարտություն մը հայտնելու արիությունն…։ Իր քնքուշ մատը կդնե ազգային ծանր վերքի

645