Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/669

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1) Զրկանքից մաշված, հուսահատ, աղքատ կանայք, որոնք ձգտում են քաղցից չմահանալ։ Կանանց այդ դասը «Մարդկային ողորմելի անասուններ են. սոքա կաշխատին ուրեմն բնսւզդմամբ, «կենաց պահպանության համար-գրում է Տյուսաբը,— ն ոչ թե աշխատության սկզբան ծառայելու մտոք»։

2) Նվազ աղքատ, բայց մեծամիտ կանայք, որոնք սոցիալապես աղքատ են, բայց ավանդականության քողի տակ մտած լինելով, ամաչում են իրենց վիճակը հայտնելու. «Կռիվ դժնյա ընդ մեջ աղքատության Ա գոռոզության, բացարձակ թշնամանք ընդդեմ աշխատության»։

3) Մեծափարթամ տիկինները, վայելելով ամեն տեսակի բարիքները, սւր– համարհանքով են նայում նույնիսկ մայրական պաշտոնի վրա, օտար ձեռքերով դաստիարակում, նույնիսկ սնուցում իրենց երեխաներին։ Հոդվածի հեղինակի պայքարի սլաքներն ուղղված են երկրորդ և երրորդ խմբերի մեջ մտնող կանանց դեմ և ամբողջ ուժով պաշտպանում է աղքատ, աշխատասեր կանանց դատը։

Տյուսաբը քննադատում է Նապոլեոնի օրենսգրքերը, որտեղ կանանց իրավունքների մասին խոսք անգամ չկա, ծաղրի է ենթարկում 18-րդ դարի ֆրանսիական «իմաստուններին, որոնք չհասկացան կնոջ կատարած դերը հասարակության առաջընթացի գործում»։

1882 թվի փետրվար ամսին «Թերճիմանը էֆքյարը» տպագրում է Ս. Տյուսաբի «Զանի մը խոսք հայոց հառաջադիմության վրա» ճառը, որը ֆրանսերեն լեզվով կարդացվել էր «Բերայի Սիլլողոսին» մեջ և մտքերի բախման առիթ տվել։ Տյուսաբին պաշտպան էր կանգնել Գր. Չիլինկիրյսւնը, որը անձամբ թարգմանել էր այդ ճառը, նրան կցել յուր առաջաբանը և հրատարակել։

Արևմտահայ պահպանողականները, գազազած, Տյուսաբի և նրա պաշտպանների «նման հանդգնությունից», եկեղեցու, հատկապես պատրիարքարանի աշխատակիցների թևարկությամբ, խաչակրաց արշավանքի դուրս եկան նրա դեմ։ «Արշալույս Այրարատյան» պարբերականում տպագրվեցին մի քանի հոդվածներ ընդդեմ Ս. Տյուսաբի Թերայում արտասանած ճառի։

Մ. Մամուրյանը այս անգամ ևս յուր պաշտպանության տակ առնելով Տյուսաբին, «Արևելյան Մամուլում» արտատպում է նրա վերջին հոդվածը և ապա գրում մի այլ հոդված գրագիտուհու առաջադրած գաղափարները պաշտպանելու դիտավորությամբ։ Մամուրյանը բարձր է գնահատում Տյուսաբի հոդվածի այն մասը, որտեղ կոնկրետ ուղիներ է նշվում հայ օրիորդների ու կանանց կազմակերպած ընկերությունների հետագա գործունեության համար։

1883 թվականին Զմյուռնիայի Տետեյան տպարանում լույս տեսավ Գր. Չիլինկիրյանի «Ուղևորություն ի Կոստանդնուպոլիս» հրապարակախոսական բնույթի աշխատությունը։ Գրքի բազմաթիվ էջերում խոսվում էր հայ կնոջ ստրկական վիճակի, նրա կրած սոցիալական ու քաղաքական, մասնավորապես իրավական սահմանափակումների մասին։ Հրապարակախոսը պահանջում էր կնոջն ազատել նման դրությունից, հնարավորություն ստեղծել նրա կրթության, լուսավորության, նույնիսկ թատրոնի բեմ ազատորեն բարձրանալու համար։ Այս գործի սկսման որպես օրինակ պետք է դառնային Տիկին Ապրոն, օրիորդ Խանճյանը, հատկապես հայ գրագիտուհիների «մարգարտահատիկ» Սրբուհի

647