Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տանի մ՚անցուց մատիս «թող այս վկա ըլլա խոսքերուս» ըսելով, «և քու անբաժանելի ընկերդ, զի ասոր մեջ ամբողջ հոգիս ամփոփեցի. բայց և դու, Մայտա՛, երդում ըրե զիս միշտ սիրելու, և միայն զիս սիրելու»։ Սիրտս երդվավ հառաջ քան բերանս։ Բաժնվելու ժամանակս աչքերս դեպի Տիգրանա սենյակն ուղղվեցան, և հոն կարծեցի տեսնել կին մ՚որ կը դիտեր զմեզ։ Տե՛ր, ի՜նչպես սարսափեցա. ոչ, ոչ, չէի սխալեր, վստահ էի թե տեսա զՀերիգան. վա՜յ ինձ, ըսի սոսկալով։ Երբ նայեցա վերստին սենեկին, ոչինչ տեսա, կարծես թե շուք մ՚էր որ անհայտ եղավ։ Տիգրան այլայլությունս նշմարելով ուզեց պատճառն իմանալ. անկարող խոսելու՝ մատովս պատուհանը ցույց տվի միայն. բայց նա բան մը չտեսնելով ոչինչ կարող էր հասկնալ։ «Ոչ, գոչեցի հուսահատաբար, աչքերս չխաբեցին զիս, ապահով եմ թե Հերիգան էր»։ Տիգրան սրտմտելով «Այ նենգավոր, ըսավ»։ «Արդյոք ինչ՞ ըրած եմ անոր, շարահարեցի, որ իբրև թշնամի կը վարվի հետս ամեն ժամանակ»։ «Ին՞չ ըրիր կը հարցնես, պատասխանեց Տիգրան. տիրեցիր սրտի մի զոր կը հուսար օր մի գրավել։ Քու և անոր մեջտեղ առաքինության և մոլության մեջ եղած անհուն անջրպետը կա, այսինքն ուխտադրուժ կնոջ և հրեշտակի»։ Այդ անօրեն կինն առ ոչինչ կը համարի հավատարմության ուխտն որ ըրած է ամուսնույն․ առ ոչինչ կը համարի կնոջ նվիրական անունը. առ ոչինչ կը համարի նույն արյունն որ յուր ամուսնույն և իմ երակացս մեջ կը շրջի։ Ինձ նկատմամբ ունեցած մեղապարտ զգացումը կարծես թե անտարբերությամբս առավել ևս բորբոքեցավ. իսկ իմ արհամարհանքս անոր նկատմամբ նույնչափ սաստկացավ։ Երբ նշմարեց ակնածական ընթացքս քեզ նկատմամբ, իբրև առյուծ մռնչեց, զի նախանձր կը մաշեցնե զինքը։

Վարանելով կը մտածեի թե Հերիգան պիտի մատնե՞ սերս արդյոք Թորգոմատունի տիկնոջ և Հուլիանեիս, և այսու մատնությամբ անարժան պիտի ընե զիս անոնց վստահության։ Ի՜նչ պիտի մտածե աղջիկս. պիտի կարծե թե օտարական մի յուր մորը սերը գրավեց, և զայդ իբրև հափշտակություն պիտի նկատե. անշուշտ յուր փափուկ սիրտն ոչ միայն պիտի

45