Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/674

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Երկու Գրաքոսներ,— Գսւյոս և Տիբերիոս Գրաքոս եղբայրներ։ Տիբե– րիոս Գրաքոսը 133 թ. մ. թ. ա. ընտրվեց Հռոմի ժողովրդական տրիբուն Ա հրապարակեց պատմության մեջ հայտնի հողային օրենքները։ Տիբերիոսին հաջորդեց Գայոսը, որը կառավարեց (123—121 թ. մ. թ. ա.) Հռոմը Ա հայտնի դարձավ հացի, դատական և չքավորների իրավունքները պաշտպանող պյյ օրենքներով։ Նա Իտալիայում հիմնեց մի քանի գաղութներ։ Երկուսն էլ մահացան ողբերգական մահով։ Գայոսը սպանվեց 133 թվին, Տիբերիոսը՝ 121 թ. մ. թ. ա.։

Մսւրիուս,— Կայոս Մւսրիուս (156—86 թ. մ. թ. ա.) Հռոմեական ռեսպուբլիկայի ականավոր զորավար, 103 թ. մ. թ. ա. հռոմեական կոնսուլ* Նա հրապարակեց մի շարք զինվորական ռեֆորմներ, որոնք բարձրացրին բանակի մարտունակությունը։ Սարիուսը ժողովրդական կուսակցության պետն էր։ Նա Սուլլայի հակառակորդն էր Ա մեծ ժողովրդականություն էր վայելում։

Կիկերոնի պերճ բարբառը,– Հռոմեացի ռեսպուբլիկական։ Պատմության մեջ հայտնի է որպես մեծ հռետոր Ա պերճախոս։

Կասիոս,— Կայոս Կասիոս հռոմեական ռեսպուբլիկայի պաշտպաններից, Բրուտոսի հետ մեկտեղ Հուլիոս Կեսարի սպանության նախաձեռնողը։ Նա ևս սպանվեց մի ազատագրված ստրուկի ձեռքով 42 թ. մ. թ. ա.։

Պոմպեոս,— Սուլլայի դիկտատորության ժամանակ Հռոմի ականավոր զորավարներից, մասնակցել է արևելյան մի շարք արշավանքներին։ 60 թ. մ. թ. ա. Կեսարի և Կրասոսի հետ մեկտեղ կազմեց Տրումվիրատ-եռապետու– թյուն՝ ընդդեմ սենատի։ 54 թվից սկսեց պայքարել յուր կուսակից Կեսարի դեմ, պարտվեց և փախավ Եգիպտոս։ Պոմպեոսը արշավել է Հայաստան, կռվել Տիգրան 2-ի դեմ։

Միհրդատ,— Միհրդատ Եվպատոր, կամ «Մեծն Միհրդատ», Պոնտոսի թագավոր (123—63 թ. մ. թ. ա.) գրավել էր սահմանակից մի շարք երկրներ, գիտեր շատ լեզուներ։ Նա Հռոմի կատաղի.հակառակորդն էր, ամեն կերպ արգելակում էր նրա առաջխաղացմանը դեպի Արևելք։ Միրդհւստը բարեկամ և դաշնակից էր Հայկական Տիգրան 2-ի հետ, նրա աներն էր։ Տիգրանը և Միհր– դատը երբեմն իրար հետ, երբեմն առանձին, քառորդ դար պատերազմեցին Հռոմի դեմ։ Միհրդատի որդին՝ Փառնակը ապստամբեց հոր դեմ, վերջինս ստիպված հեռացավ Պոնտոսից և ինքնասպան եղավ։

Կեսար,— Գայոս Հուլիոս Կեսար,– 60 թ. մ. թ. ա. կազմված տրյում– վերատի նախաձեռնողը, 59 թ. Գալիայի կառավարիչը, նույն թվին ընտրվեց Հռոմի կոնսուլ, 45 թ. իրեն հռչակեց դիկտատոր։ Սպանվեց 44 թվին, յուր որդեգիր Բրուտոսի և իր համախոհ Կասիոսի ձեռքով։

Կատոն,— Կատոն մեծ (234—149 թ. մ. թ. ա.): Հռոմեական նշանավոր գրող, քաղաքական գործիչ, որը հայտնի է նաև յուր գրած հիմներով Ա «Հողագործության մասին» գրքով։

Օգոստոս,— Օկտավիանոս Օգոստոս (63—14 թ. մ. թ. ա.) (օգոստոսը լատիներեն բառ է, որը նշանակում է սրբազան) - Հռոմի կայսրը, Հուլիոս Կեսարի թոռն ու նրա ժառանգորդը։ Նա անցկացրեց բազմաթիվ ռեֆորմ–

1)52