Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առանձին եմ հիսուն տարիներուս ծանրությունը տանելու․ վա՜յ անոր որ ոչինչ ունի սիրելու կամ ատելու։ Ստույգ է որ ատելությունը սարսափելի ընկեը մ՚ է․ բայց վերջապես շարժումը կազդե ի մեզ և զգալ կուտա թե գոնե կապրինք։ Ոչ, մարդս առանձնության համար ստեղծված չէ․ օղակ մ՚է այն որ ուրիշ օղակներու հետ շարահարված մարդկության շղթային տևողության կը ծառայե։ Երբ առանձին կը մնա՝ աստ անդ կը տարուբերի, կավլվի, կը հալածվի, և հուսկ վերջնական կերպիվ կը կորսվի։ Այսպես ուրեմն, մարդկային բանականության և զգացման ամբողջությունը կը մղվի լռելյայն դեպի ոչնչություն։

Անձնական տկարությունս կառանձնացնե զիս ընկերության մեջ. ընդ վայր կը կարծեինք բավականանալ մեր մտածությամբն և կամ մեծ հանճարից երկերովն։ Մարդս կը կարոտի շարժուն բանականության որ կը կենդանացնե զինքն երբեմն նայվածքով և երբեմն ձայնիվ։ Հառաչանքը, ժպիտը, մռնչումը, զվարթ կամ տխուր արտասուքն, ասոնք կյանքը կը կազմեն։ Խույս տալ վշտեն ինչպես հաճույքեն՝ ոչնչանալ է, և այս է իմ բաժինս աշխարհիս վրա։ Ես նսեհ պանդուխտն եմ որ թևերը խաչաձև կուրծքին վրա դրած կսպասե որ ըսեն իրեն. «թոթափե՜ կյանքը, մահվամբ զգեստավորե՛ հանգչելու համար»։


Մայտա առ Տիկին Սիրա

Վարագույրը գոցվեցավ, ողբերգությունը վերջացավ, Հրանույշ ոչ ևս է։ Երբ աղջկանս բազկին վրա հեցյալ պարտեզն իջավ վերջին անգամի համար, կարծես թե աշունն էր որ գարունեն կառաջնորդվեր, մահն էր որ ձեռք տված էր կենաց։ Ծառի մի հովանվույն ներքև հանգչեցավ, և աչքերը մերթ ծովուն, մերթ երկնից, մերթ մեր վրա ուղղելով նվաղյալ ձայնիվ կը մրմնջեր. «Ի՜նչպես կյանքը գեղեցիկ է, ի՜նչպես կը բաղձայի ապրիլ ձեզի հետ ըլլալու համար միշտ։ Բայց ես որբ թռչունն եմ որ զուրկ է բույնե, որո թևերը ջախջախված են, և երբ կը փութա յուր թռիչն առնուլ՝ գետինը կիյնա մահագույժ

55