Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կը բացվեր ոտիցս ներքև․ նայեցա անդ, տեսա մահը որ կը ժպտեր ինձ, և դողասարսուռ աչքերս կափուցի»։ Մահվան մերձավորությունը այսպես զգալ՝ հոգվույն համար անհատակ անդունդին մեջ թավալիլ է շարունակ։


Տիկին Սիրա առ Մայտա

Մարդս ունի այնպիսի վայրկյաններ ուր զարհուրելի կերպիվ կզգա առանձնության բեռը։ Դու հիվանդ մի կը խնամես, կը տքնիս անքուն, անոր շունչը կը դիտես, և կը կարծես շարունակ որ մահն զքեզ անկե կը բաժնե։ Հուզմունքե հուզմունք կ՚անցնիս, վարանմանց մեջ կապրիս, ցավերով կապրիս, բայց վերջապես կապրիս, զի ամենայն ինչ կը շարժի ի քեզ։ Սակայն երբ միտքը կարծես թե անխլիրտ է, թե մարդս անշարժ զանգվածի կը վերածվի ձանձրույթեն, չգիտես, Մայտա՛, թե որքան դառնագին է զգալ առանձնությունը բազմության մեջ․ զգալ որ մեր ներկայաթունն և ոչ զգացում մի կարթնցնե տխրության կամ ուրախության, ոչ հուսո, և ոչ պատրանաց։ Զգալ որ աննշմարելի առարկա մ՚ենք, զգալ որ ոչ երջանկությունն ենք և ոչ դժբախտությունը, զգալ մեր բանականության և զգացմանց ոչնչանալը, զգալ վերջապես որ կյանքն ենք մահվան մեջ. ո՜հ, քանիս՜ն սոսկալի է այս վիճակը։

Երբեմն կը շրջագայեմ նարնջենյաց և ձիթենյաց անտառներուն մեջ որով օժտված Է Քորֆու։ Երբ այդ դալարագեղ աշխարհն շուրջս անուշաբույր մթնոլորտ մի կը կազմե և յուր հիանալի տեսքովն աչքերս կը բերկրեցնե․ կը թվի ինձ հայնժամ թե թափառական և օտար ոգի մ՚ եմ որ կանցնիմ կերթամ անշշուկ։ Սակայն կան այնպիսի վայրկյաններ որ կիմանամ թե հիս կյանքը կարթննա, թե հիս ամենայն ինչ կը մռնչե, կը գուրգուրա, կը մրմնջե․ կը հիշեմ թե դուստր էի, ամուսին և մայր․ կը բաղձամ ներդաշնակություն մի կազմել շուրջս որուն արձագանքը լսելի ըլլա բարեկամ սրտի մեջ. բայց այդ ներդաշնակությունը պիտի անհետանա ոչնչության մեջ, և ինձմե և ոչ բան մի պիտի մնա՝ հիշատակ մ՚արթնցնելու համար։

54