Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընելու պիտի հորդորեի քեզ առանց ժամանակ կորսնցնելու։ Բայց Տիգրանա նախապաշարմանց խնդիրը կը հարուցանես, չես ուղեր սև գաղափարաց ծնունդ տալ․ ուրեմն սպասե՛ անոր վերադարձին և այն ժամանակ եղելությունը կը պատմես իրեն, մահվան գույները թեթևցնելով ըստ կարելվույն, զի իրողությունք աննպաստ գույներով կը նկարվին ի հեռուստ։ Քու ներկայությունդ կը մեղմե իրաց անախորժ ազդեցությունը, և այսու եղանակավ հարվածին ուժը կը պակսի։

Հուզյալ երևակայության խաղալիք եղած ես, սթափե՛, հանդարտե՛, բայց միշտ գործե՛, փնտրե՛, խոստացի՛ր։ Եթե այդ գողության նպատակ ոսկվո սերն է, ո՞վ է այն որ առավելն ստանալու չի փափագիր՝ վերադարձնելով գողցված առարկան, երբ վստահ է անպատիժ մնալու։

Այն որ չի խղճմտիր գողություն ընելու, չամաչեր խոստովանելու զայն՝ երբ շահեն դրդվի։ Վարձատրությունն՝ հանդերձ անպատժությամբ և լռությամբ դյուրամատչելի կընեն գողերուն ամենեն անզգամն անգամ։ Արիացի՛ր ուրեմն և աներկբայ եմ որ ընդհուպ կստանաս վերստին Տիգրանա սիրույն առհավատչյան։


Հերիգա առ Պետրոս Թ. ․․․

Իզուր կը հյուծիս, իզուր կսպառնաս կյանքդ փճացնելու։ Ոչինչ կը լսեմ, ոչինչ կը հավատամ. փաստ կուզեմ, ծառայություն կը պահանջեմ։ Սիրել՝ կը նշանակե սիրված առարկային գերին ըլլալ, անոր հնազանդիլ, կամքերր կատարել՝ մինչև իսկ այլանդակ բաղձանքը. հպատակիլ կուրորեն, և ի պահանջել հարկին վրեժխնդիր կանգնիլ, խղճին ու պատվո ձայնը խեղդամահ ընել, և մեղապարտ հանդիսանալ։

Բայց դուն ի՞նչ ըրիր, որո՞նք են քու ծառայությունքդ սրտիս վրա իրավունք ստանալու համար։ Կարծես թե դու՞ միայն կը տոչորիս ինձ համար հրաբորբոք սիրով։ Գեղեցկությունս շատ մարդկանց աղետալի եղավ․ միթե պատճառ մ'էր որ ես ևս սիրեմ այն ամեն անձերն, որք ինձ համար կը

60