թե դու վրեժխնդիր ուզեցիր ըլլալ այն ամեն հառաչանաց Ա արտասվաց որ պատճառեցի՝ անհնարին տրիփ մը վառելով սրտիս մեջ, տրիփ որ քանի մի սերեր թվի հինքն պարունակել։
Երբ առաջին անգամ տեսա զքեզ աղջկանս հետ նստած՝ աչքերս շլացան շնորհալի հրապույրներեդ, և կարծեցի թե հրեշտակային երևույթ մ'ես, զի երբեք չէր հանդիպած ինձ այդչափ կատարելություններ տեսնել կնոջ մի վրա։ Նույն օրեն ի վեր անջնջելի կերպիվ դրոշմվեցավ պատկերդ սրտիս մեջ, և ոչ այլ ինչ կերազեի, բայց հանդիպիլ քեզ․ և փաոք աղջկանս որուն վրա կը գթայիր․ առիթ ունեի զքեզ ստեպ տեսնելու, կը փափաքեի անոր տխուր բախտն ունենալ՝ բավական էր որ համակիր մեկ նայվածքդ վայելեի։
Օր մի ոչ ևս կարենալով տոկալ չարչարանացս՝ հայտնեցի քեզ սերս․ և ոչ իսկ պատասխանեցիր ինձ։ Կրկին անգամ նույն հայտնությունն ըրի և նույն արհամարհոտ լռությունն եղավ պատասխանդ։ Քանի ժամանակն իվեր խույս կուտաս ինձմե, և իզուր տունդ կը հաճախեմ․ տեսութենեդ զիս զրկելով՝ մահ կուտաս ինձ մեն մի օր, և սակայն կենդանի եմ տակավին։ Բայց եթե վերջ չտաս խստությանցդ՝ ես վերջ պիտի տամ իմ անհնարին վշտացս, ըսի զայն քեզ արդեն։ Կամ մահս վճռե, կամ տանջանքս դադրեցուր։ Ըսե՛, որո՞նք են հրամաններդ, պատրաստ եմ զանոնք կատարելու․ եթե հարկ ըլլա նույնիսկ մարդասպան սրով ձեռքերս զինել, պատրաստ եմ դարձյալ, զի իմ միակ պատիժս զքեզ չտեսնել Է։
Կը հաստատես ինձ թե պատրաստ ես նույնիսկ ոճիր մի գործելու․ սակայն չէ այդ փափաքածս։ Վրեժ մի կուզեմ լուծել, բայց ոչ մահվամբ որով տանջանքը կը վերջանա․ այլ կյանքով, որպեսզի մեն մի օր նոր թույն մատռվակե որոշած զոհիս հոգվույն, և անոր մասունքն հոշոտե անհնարին ցավերով։ Երբ վրեժս հագեցնես, երբ տեսնեմ ատած կինս տառապանաց անդունդին մեջ գահավիժած, և զգամ սիրտս երջանիկ անոր թշվառության տեսքեն, երբ ոչ ևս հարկադրված ըլլամ