Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դառնությունս չհայտնելու որսվեսզի իրեն սահմանված հարվածս ապահովեմ՝ և յուր սիրտը մեռցնեմ, այն ժամանակ զքեզ իբրև տերս պիտի համարիմ օրինացդ հպատակելով։

Խիստ երիտասարդ էի և գեղեցկությունս բազմաթիվ թշվառներ ըրած էր արդեն։ Շատերն ուզեցին հետս կարգվիլ, բայց ամուսինս տարավ հաղթանակը՝ կրած անվանն ու մեծ հարստությանը պատճառավ։ Յուր անմռունչ հպատակությունն իմ կամացս և այլանդակ բաղձանացս, յուր տկարությունը թերությանցս ներողամտությամբ նայելու, արհամարհանք ազդեցին ինձ յուր նկատմամբ։ Վեց տարիե ի վեր ամուսնացած եմ, և վեց տարիե ի վեր արհամարհանքս օր ավուր սաստկացավ։ Կը սիրե զիս անշուշտ, բայց յուր տկարությունը շատ ավելի մեծ Է քան սերն, և վստահ եմ որ նույն ձևով պիտի վարվեր որևէ կնոջ հետ։ Իսկ ես կուզեմ եզական զոհ, եզական սեր․ կուզեմ որ ինձ միայն շնորհվի ինչ որ ուրիշներուն կը մերժվի․ կուզեմ վերջապես սիրտ մի, ընթացք մի քուկինիդ նման։

Ամուսնութենես ի վեր բազմիցս տեսա ամուսնույս մեկ ազգականն, որ տղա հասակեն ի վեր որբ մնալով, իրեն հետ միատեղ խնամված էր ընտանեկան հարկին ներքև ընտիր դաստիարակություն մի ստանալով։ Վերջապես յուր մտավորական ձիրքերն ու ճարպկությունը կարողացուցին զինքը Փարիզու մեջ հաստատվելու, գործունեության ասպարեզ մի բանալով անձին։ Երբ զինքը տեսա աոաջին անգամ, յուր վեհանձն ձևերն, առնական գեղեցկությունն և անդիմադրելի պերճախոսությունն այնպիսի ազդեցություն մ'ըրին վրաս, որ օր ավուր սաստկացավ փոխանակ տկարանալու։ Նա եղբայրական պատկառելի ընթացք մ'ուներ ինձ նկատմամբ և ոչ այլ ինչ։ Սիրտս սոսկալի հրով կը տոչորեր, միտքս կը զառանցներ․ քանի՜ցս ուզեցի հայտնել անոր հոգվույս վիճակը․ բայց երբ խոստովանության վայրկյանը կը հասներ, լեզուս խոսելու կարողությունը կը կորսնցներ և բերանիս մեջ անշարժ կը մնար. այնչափ նա պատկառանք կազդեր ինձ։ Վերջապես մեկնեցավ և կարծեցի թե հեռավորությունն ախտս պիտի բուժեր, բայց որքան կը սխալեի։ Գիշեր և ցերեկ երազներուս առարկան

63