Էջ:Երկիրներ եւ մարդեր, Թորոս Թորանեան.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անցան տարիներ: Մէկ քանի տարին անգամ մր Հայաստան կերթայի ու առանց Շիրազր տեսնելու չէի վերադառնար:

1981 թուականին դարձեալ երեւան էի: Հալէպէն, ուսուցչուհի մր ինծի դիմելով ըսաւ, բժիշկ, շատ կքուզեմ Շիրադը տեսներ զիս իր տունը կը տանիլս։ Սիրով, ըսի։ Գացինք։

Շիրազր անհանգիստ պառկած էր մահճակալին, պատին կից: Մեզ տեսնելով ուդղուեցաւ քիչ մր, ողջագուրուեցանք, հապա, Թորոս, ըսաւ, դու նորից կր գաս, նորից կը գնաս, նորից կը գաս, իսկ Շիրազր միշտ էստեղ է։

Ներկայացուցի օրիորդր, րսի թէ Հալէպի մէջ ուսուցչուհի է, քու երդերդ շատ կը սիրէ։

Շիրազր նայեցաւ ուսուցչուհիին, լաւ գործ ես կատար ում, ըսաւ, դէհէ Հիմի աստ, էս ի^նչ է, ու ձեռքր զարկաւ մահճակայի կից պատին: Ազջիկր շուարումի պահէ մր ետք, ըսաւ,– Պատ է: Լաւ իմացար, ըսաւ Շիրազ, իսկ եթէ պատր գերծենք, տակից ի՞նչ դուրս կը գայ: Աղիւս կամ քար, րսաւ աղջիկը: Ապրիս, ըսաւ Շիրազ, եթէ այդ քարերից կամ աղիւսներից մէկն ու մէկը դուրս հանենք պատից, ի^նչ կը լինի: Ծակ մը կ յառաջանայ, ըսաւ ուսուցչուհին: Մենք, ըսաւ Շիրազ, ծակ չենք ասում, այլ ասում ենք անցք, ուրեմն կիառաջանայ մի անցք: Որ շատ քարեր վերցնենք էդ պատից, ի՞նչ կը լինի։ Անցքը կը մեծնայ: Ապրիս, իսկ եթէ շատ աւելի վերցնենք, կարող է պատը փլչել, չէ:

Այ, այդպէս է; Ամէն մի հայ, որ թոդնում է հայրենիքը ու հեռանում, նա Հայաստանի պատից գլտորուող քար է, որ մեծացնում է անցքը պա­տի... հասկացա^ր...

Մենք յուղուած դուրս ելանք:

Չէի դիտեր, որ վերջին անգամ կր տեսնէի Շիրազր, հայոց բոլոր ժամանակներու ամէնէն մեծբանաստեղծներէն մէկը, մէկը, որ քուն թէ արթմնի կր խորհէր իր երկրին, իր ժողովուրդին մասին:

Գնաց Շիրազր: Մայր հողը գրկեց ղինք, մայր հողը իր մէջ առաւ Շիրազին բոլոր թերութիւններր, իսկ Հայաստան աշխարհի վրայ, ապրող հայ ժողովուրդին համար, անոր գայիք բոլոր զաւակներուն համար մնաց Շիրազի անմարելի երդը, Արարատեան արեւի շողերով օձուն: