տվյալ դեպքում, իհարկե, նաիրյան մասշտաբով։ Իհարկե, Մազութի Համոյի ուղեղն էապես մի մասնիկն էր միայն Կենտրոնաուղեղասար– դի, նաիրյան այդ «տիեզերական ոգու», որ շուտով, շուտով, իր դիալեկտիկական զարգացման սինթեզին հասնելով՝ պիտի իրականանար օրերում ու տարիներում, որպես հազարամյա նաիրա-արքայություն։ Նրա, այդ «տիեզերական ոգու» (նաիրյան մասշտաբով) գերագույն սուբստանցիան էր— «Ընկերությունը», այսինքն Կենտրոնաուղեդասարդը, և այդ «տիեզերական ոգու» (նաիրյան մասշտաբով) մի մասնիկն էր ահա Համո Համբարձումովիչի ուղեղը՝ տեղական սուբստանցիան։— Եվ այդտե՞ղ էր ահա Նաիրին, Համո Համբարձումովիչի այդ հանճարեղագույն ուղեղում։ Այդտեղ էր. շինվում էր այդտեղ։— Լրացել էին օրերն ու ժամանակները, ուղեղաինն արդեն երկրայինի պիտի փոխվեր, ուղեղայինը պիտի իրականանար։
Եվ այդ իրականացումը, ինչպես տեսանք, սկսվեց բավականին տարօրինակ, սկսվեց... արմատից։ Առաջին հերթին, ինչպես տեսանք, արմատը, ւսյսինքն Համո Համբարձումովիչի ուղեղային եղջյուրները, այնքան անսպասելի կերպով, փոխվեցին— ընտանեկան ամենասովորական... պոզերի։ Բայց— «Ո՞վ չունի»— մտածեց Համո Համբարձումովիչը, մտաբերելով Արամ Անտոնիչին, գավառապետին իրան,— հաւլար-հազարին։ Մի ժամ չանցած՝ մոռացավ, չեղյալ համարեց այդ ամենը Համո Համբարձումովիչը. տեղ չկար ուղեղում անձնականի համար, ուղեղում տիեզերականն էր, նաիրյանը։ Քնեց, կւմքի երկաթե ձեռքով սրբեց ուղեղից անհաճո միջադեպը, երազում— գնացքն էր՝ նաիրյան ուժերով բեռնավոր— երազում թռչում էր գնացքը... անկարելի հեռուն։ Բայց հաջորդ առավոտ, երբ դուրս եկավ տնից Համո Համբարձումովիչը և, կառք նստելով, ուզում էր «Լույսի» գրասենյակ գնալ—անսպասելի կերպով կառքը չշարժվեց, ձիերը, քարացած նիոբեների նման, տեղերում (նացին։ «Ի՞նչ կա»— հարցրեց Համո Համբարձումովիչն անհանգստացած, և դեռ չէր լսել կառապանի փնթփնթոցը, երբ նրա, Համո Համբարձումովիչի ուղեղից սահելով խուժեցին փողոցը, կանգնեցին իրականացած... Համո Համբարձումովիչի ուղեդաընտանեկան եղջերապոզերը, փողոցի մայթերից ձգվեցին դեպի ինքը— կենդանի եղջյուրներ, բազմագլուխ պոզեր։ Եվ ահա՝ հազիվ էր գլուխը դուրս երկարել կառքից— շրջապատեցին, լեզու առան հանկարծ այդ մարմնավորված եդջյուրնե– - 123–
Էջ:Երկիր Նաիրի.djvu/131
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է