Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի շարք նաիրցիների մեջ մի օր անց, երբ քաղաքում տարածվել սկսեցին «Մութ Տեղ»-ի հետ կապված վերոհիշյալ լուրերը, ասում էին, որ այդ լուրերը տարածում է պ. Մարուքեն. ինչպես ասել ենք արդեն՝ նույնիսկ կարծողներ կային, որ այդ լուրերը տարածելում մատ ունի նաե ընկ. Վսաոդյսւնը, երևակայո՞ւմ եք՝ այն ընկեր Վառոդյանը, որ, ինչպես գիտենք՝ Տեղական Կոմիտեի անդամ էր վաղուց հետե և Համո Համբարձումովիչի անձնական բարեկամը։ Չգիտենք մատ ունե՞ր թե չէ այդ լուրերը տարածելում ընկ. վառոդյանը, բայց փաստը մնում էր փաստ, և այդ փաստն այն էր, որ ինքն ընկ. վառոդյանը գտնվել էր մի ինչ-որ հայտնի ցուցակում, այսինքն ոչ թե հայտնի, այլ գաղտնի, որ հայտնի էր դարձել Կւսրո Դարայանի, այդ «քամի կուլ տվող» նաիրցու շնորհիվ։ Դե արեք ու բան հասկացեք սրանից և այն էլ սա դեռ ամբողջը չէ։ Բանն այն է, որ այդ ցուցակը, ինչպես ասում էին՝ լրիվ չէր. չորս թերթ պոկված էր այդ ցուցակից, և այդ չորս թերթի շուրջն էր ահա, որ Կարո Դարսւյանն ամեն մի ժողովում բարձրացնում էր անասելի աղւքուկ, անտանելի հարայհրոց։ Եվ վերջապես ինչքան աղմուկ ուղում էր՝ կարող էր բարձրացնել Կարո Դարայանը, բայց ինչո՞ւ էր կապում նա իր այդ աղմուկը Համո Համբարձումովիչի—Մաղութի Համոյի հետ։ Պ. Մարուքեին նայած՝ այնպես էր դուրս գալիս, իբր Համո Համբարձումովիչի և բժիշկ Սերգե չպես ասում էին՝ լրիվ չէր. չորս թերթ պոկած էր այդ ցուցակից և այդ չորս թերթի շուրջն էր ահա, որ Կարո Դարայանն ամեն մի ժողովում բարձրացնում էր անասելի աղմուկ, անտանելի հարայհրոց։ Եվ վերջապես ինչքան աղմուկ ուզում էր՝ կարող էր բարձրացնել Կարո Դարայանը, բայց ինչո՞ւ էր կապում նա իր այդ աղմուկը Համո Համբարձումովիչի— Մազութի Համոյի հետ: Պ. Մարուքեին նայած՝ այնպես էր դուրս գալիս, իբր Համո Համբարձումովիչի և բժիշկ Սերգե Կասպարիչի ձեռքերի գործն էր այդ հայտնի, այսինքն՝ գաղտնի ցուցակի առաջին չորս թերթերի անհայտ անհետանալը. բայց ո՞վ կհավատա պ. Մարուքեին: Օ, ոչ, մենք չէինք հավատա նման զրպարտությանց և չէինք էլ հավատում, չնայած որ— այդ ես հաստատ գիտեմ— անգամ ընկ. Վառոդյանն այդ առթիվ որոշ շրջաններում արել էր բավականին երկմիտ հայտարարություններ: Բայց ենթադրենք անգամ, որ որոշ հիմք ունեին պ. Մարուքեի հայտարարությունները. հարց՝ ինչո՞ւ էին Մազութի Համոն և Սերգե Կասպարիչը, բժիշկը (եթե միայն նրանց ձեռքերի գործն էր չորս թերթերի անհայտ անհետանալը)— ինչո՞ւ էին նրանք ցուցակում թողել հինգերորդ թերթը, որի մեջ գտնվեց իրենց անձնական բարեկամի, իրենց Տեղական Կոմիտեի անդամի— ընկ. Վառոդյանի անունը: Չենք հասկանում, մնում ենք շվարած, մնում ենք— ձեռնաթափ: Եվ ապա՝ ինչո՞վ պիտի շահագրգռված լիներ ընկ. Վառոդյանը վերոհիշյալ հայտարարություններն անելով. մի՞թե ցանկալի էր նրան իր անձնական բարեկամների, իր հետ միասին Տեղական Կոմիտեում նստող այդ պատկառելի ընկերների, վարկաբեկումը.— իհարկե ոչ, կասե