Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կենարար շունչ փչել քայքայվող քաղաքի սառած երակները, այլե շուտով ստիպված եղավ փչել իբ սեփական շունչդ փչել— հավիտյան ու անդարձ, փչել— ընդմիշտ... Ծվ նրա հետ միասին իրա շունչը փչեց երաղյալն ու հավիտենականը՝ երաղյալ ու հավիտենական, իրա, Մաղութի Համոյի հանճւս՜րեդագույն ՛ուղեղից դեպի երկրայինն ու դոյացյալը ձգտող, համարյա գոյացած Նաիրին... Համողված, այո՝ խորին համոզմունքով մենք կարոդ ենք ասել, որ գուցե իսկի էլ տեղի չունենային թավալգլոր արագությամբ Մազութի Համոյի գնալուց հետո նաիրյան այդ քաղաքում կատարված դեպքերն ու իրողությունները, եթե Մազութի Համոն չհեռանար քաղաքից.— երկրորդ, բայց առաջինից ավելի կարևորագույն սխալն էր այս, որ Մազութի Համոն ինքը, մասամբ և ամբողջ «Ընկերությունը» կատարեցին այդ ժամանակ.— առաջին սխալը, ինչպես մասամբ արդեն գիտենք, այն ստոր, նաիրուրաց, նաիրադավաճան մարդկանց հանդեպ խստագույն միջոցների չդիմելն էր ժամանակին, իսկ երկրորդ, և, ինչպես ասեցինք, ամենակարևորագույն սխալը—

Մազութի Համոյի քաղաքից հեռանալը։ Այո՜, Մազութի Համոն չպետք է հեռանար քաղաքից, բայց նա, ինչպես տեսնում եք, հեռացավ, և անսպասելի, եղերական, ահասարսուռ դեպքերն ու իրողությունները, նաիրյան այդ քաղաքի վերջին դեպքերն ու իրողությունները, իրար հաջորդեցին, ինչպես ասացինք՝ թավալգլոր արագությամբ... Մազութի Համոյի քաղաքից հեռանալու օրը, ինչպես արդեն գիտենք, քաղաքում լույս տեսավ վերոհիշյալ զարհուրելի, համարյա միստիկական տպավորություն թողնող, հայտարարությունը, այսինքն հրամանը։ Ծվ դրա հետ մեկտեղ, ինչպես գիտենք, քաղաքում պտտվել սկսեցին— ոչ թե լուրեր, այլ կենդանի մարդիկ, որոնք մըտ– նում էին տները և հանում տներից— ոչ թե իրեր, այլ զենքի ընդունակներին։ Բացի այս՝ ընկեր Վառոդյանը կայարանում կանգնեցրել էր մարդիկ, արտակարգ փափախավորներ, որոնք խստիվ արգելում էին հեռանալ քաղաքից։ Սխալվեցինք, սկզբներում դեռևս թույլատրվում էր քաղաքից հեռանալ, բայց— միմիայն կանանց ու երեխաներին. և ահա սկսվեց նրանից, որ քաղաքից հեռանալ սկսեցին կանայք ու երեխաները։ Ծվ զարմանալին այն է, որ մի շարք այլա– վախություններ տեղի ունեցան նաիրյան այդ քաղաքում այդ օրերին. քաղաքում խոսում էին, որ, վերին հրաշքով, կնոջ կերպարանք են ստացել մի շարք պատկառելի նաիրցիներ, ինչպես, օրինակ՝ — 155 —