Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պ. ԱբոմԱրշը, կոշկակար Սիմոնը— Կլուբի մեյմունը, մանրավաճառ Կոլոպոտյանի երիտասարդ տղան և ուրիշ շատ շատերը.— բայց հավատացնում եմ, ընթերցող, որ այստեղ ոչ մի հրաշք չկար, պարզապես բռնել էին դրանց կայարանում կանգնած արտակարգ փափախավորները— կանացի շորերով. ահւսք և ամբողջը։ Ի՞նչ հրաշքով, չգիտենք, բայց այդ պատկառելի նաիրցիներն աղատվեցին գնդակահարությունից. ավելին՝ շուտով իմացվեց, որ նրանք բոլորն էլ անհոգ թռչունների նման թափառում են, թեպետև Նաիրիից դուրս գտնվող, բայց համարյա նաիրյան, չքնաղագույն մի քաղաքի լազուր երկնքի ներքո և նույնիսկ զարմանում են, որ ւքնացած նաիրցիները չեն հետևում իրենց գեղեցիկ օրինակին... «Չե՜ն հետևում...»։— Բայց ո՞նց հետևեին, երբ քաղաքի պատերից, օր օրի ետևից, շշմած քաղաքացիների զլխներին էին թափվում մեկը մեկից զարհուրելի, մեկը մեկից անողոք ու սարսափ տարածող հրամաններ, այնպես որ ի վերջո քաղաքի խեղճ բնակիչները զարհուրում էին քթները բարձրացնել և չէին էլ բարձրացնում, որպեսզի իրենց այդ պատկառելի, Նաիրյան քթներով չդիպչեն որևէ զարհուրելագույն հրամանի։ Ինչպե՞ս, ինչ¬ պե՞ս կարող էին հետևել պ. Աբոմարշի և ընկերների օրինակին սարսափած նաիրցիները, երբ շուտով, ընկ. Վառոդյանի մի նոր խստագույն հրամանով, արգելվեց քաղաքից հեռանալ անգամ կանանց ու երեխաներին, որպեսզի, ինչպես ասված էր ընկ. Վառոդյանի հրամանում,— «խուճապ չառաջանա»։ «Թշնամին պարտված է»— լսվում էր ապա այդ հրամանում,— «և բոլորը կարոդ են հանգիստ տեդները նստեն»։— Դե եկեք ու ընկ. Վառոդյանի այսպիսի հրամաններից հետո հետևեք պ. Աբոմարշի և ընկերների գեղեցիկ . օրինակին... Բայց բանն այն է, որ չնայած ընկ. Վառոդյանի ու մյուսների խստագույն հրամաններին, չնայած կայարանում կանգնած արտակարգ փափախավորներին, որոնց ձեռքին էր իրապես գտնվում այդ ճակատագրական օրերին քաղաքի բանալին,— չնայած այդ ամենին՝ քաղաքի բնակչությունն օր օրի ետևից նոսրանում էր ու նոսրանում, և նոսրանում էին ամենից առաջ քաղաքի վարի, այսինքն կենտրոնական թաղերը։ Ո՞նց, ինչպե՞ս, ի՞նչ հրաշքով, չգիտենք, բայց վաղուց արդեն առանց Նունուֆար հսւնըմի ու իր, արդեն 18-ը տարեկան դարձած, «պզտիկի» էր իր ամենօրյա չորբան խմում Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, և վաղուց արդեն նույն այդ դառը մենակությանն էր ենթարկված Արամ Անտոնիչը, դպրոցի տեսուչը (այժմ քաղաքի և շրջանի բոլոր նաիրյան դպրոցների վարիչը): Ծվ - 156–