Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կայելի հանգամանքը տեղի ունեցավ ոչ թե վերինի օգնությամբ, այլ իրւս, Տելեֆոն Սեթոյի, ռազմագիտական քանքարի շնորհիվ։ Բանն այն է, որ Տելեֆոն Սեթոն որոշեց կայարան գնալ ոչ թե քաղաքի միջով, որ միանգամայն անհնարին էր, այլ սարի վրայով, թեպետ սարի վրայով տանող ճանապարհն իջնում էր դեպի երկաթուղին կայարանից բավականին հեռու՝ կայարանին հակառակ ուղղութնդանոթների թնդյունն արդեն լսելի էր բերդից համարյա թե մի երկու վերստ հեռավորության վրա, երբ Տելեֆոն Սեթոյի թափորն իջնում էր դեպի երկաթուղագիծը, թափորի առաջից, իր փոքրիկ երեխային գրկած, գնում էր ինքը՝ Տելեֆոն Սեթոն, կողքից, մի մեծ բոխչա գրկած, վաղում էր նրա «օղլուշաղը», ետևից վաղում էր Քոռ Արութը՝ մի բավականին ծանր խուրջին շալակած, Քոռ Արութի ետևից— Մեռելի Ենոքը։ Մեռելի Ենոքը, այլ հարստություն չունենալով, տանում էր շալակին իր «վսւկզլի թյուքանը», այսինքն մի, իր իսկ ձեռքով հին ափսեներից շինած, կշեռք, մի-երկու գրվանքաքարեր, մեկ էլ իր ունեցած չայն ու կալբասը։ Այսպես էլ հասան նրանք երկաթուղագծին և ճիշտ իրենց առաջ կանգնած տեսան— գնացքը, գնացքը, փախչող նաիրցիներով ծայրեիծայր լեցուն, հեռացել էր կայարանից և ինչ-որ անհայտ պատճառով կանգ առել այդտեղ։ Ետի կողմից մոտեցավ գնացքին Տելեֆոն Սեթոյի թափորը և, ինչպես համողված էր Տելեֆոն Սեթոն՝ վերինի հրաշքով դեմ ելավ հենց այն բաց վագոնին, որի վրա, ճիշտ է, լցված էին «հազարից ավելի», ինչպես պատմում էր հետագայում Տելեֆոն Սեթոն, բայց հենց վագոնի եզերքին տեղ էին բռնել—Հաջի Մանուկոֆ էֆենդին և ւ|արսավիր Վասիլը. դրանք, ինչպես երևում էր, վերջացած համարելով իրենց հայթայթո– ղական ֆունկցիաները («— է՜, ո՛ւմ պիտի հայթայթեին, երբ բանակ չկար»)—որոշել էին իրենք ևս միանալ ընդհանուրին։ «—Տուր տեսնիմ պզտիկդ»— ասաց Հաջին Սեթոյին, և Տելեֆոն Սեթոն տվեց Հաջուն իր երեխան, հետո վարսավիր վասիլի օգնությամբ բարձրացրին և Սեթոյի օղլուշաղին։ Մնացին իրենք։ «Դուք ալ գացեք զնճիլներու վրա կայնեցեք»— խորհուրդ տվեց Հաջին, որովհետև իրենց մոտ ոչ միայն դրանց, սւյ|և ասեղի տեղ չկար։ Գնացին, երկար հայհոյելուց, խնդրելուց ու աղաչելուց հետո, վերջապես հաջողվեց բարձրանալ զնճիլներու, այսինքն բուֆերների վրւս. կանգնեցին կողք-կողքի՝ մի-մի ձեռով իրար բռնած, մյուս ձհռնհրով՝ իրենց – - 10» -