էր, եթե ոչ նո՛ւյն Կենտրոնասարդի ամենաաննշան թելերի ամենաաննշան շարժման ամենաչնչին հետևանքը— այն, որ թռավ, գահընկեց, Ելդզի մեծաշուք պալատներից Ելդզի ճիվադը— նա, որի արյունարբու հայրենիքի մասին դրել էր, իր հեռու թելիկների միջոցով, դրել էր Կենտրոնասարդը, աշխարհիս առաջին մարդու և անկաշառ նաիրասերի բերանը՝ «Հիվանդ մարդը պետք է մեռնի» ճակատագրական պատգամը։ Օ, ո՞րը, ո՞րը, պատմեմ, քանի որ բազում են մեծագործությունները նրա, բազում ու անհատնում։ Եվ ինչքա՜ն, ինչքա՜ն, ինչքա՜ն պիտի ծիծաղելի թվա այս ամենից հետո այն, միանգամայն ճի՞շտ որ անհանդուրժելի, հանգամանքը, որ այնպիսի մի մեծամիտ ոչնչություն, ինչպիսին էր պ. Մարուքեն, այդ ողորմելի «Գրաստամատյանը», հանդգնում էր զանազան երկմիտ, անթույլատրելի ակնարկներ անել, թղթեսլաքներ թռցնել «Ընկերության» հասցեին... Գիտեր, իհարկե, վաղո՜ւց շոշափել էր արդեն տեղական իր շնորհալի թելիկների միջոցով, այդ հանդուգն հանգամանքը Կենարոնաուղեղասարդը. բայց շատ էր չնչին, շատ էր անարժան մժեղը, որպեսզի ճանկերը շարժվեին և թռներ, հօդս ցնդեր պ. Գրաստամատյանը Բանկ Օտոմանի նման... այո՞։ Ավելի քան ճշմարիտ կլինի կարծել, որ պ. Մարուքեի հենց այդ չնչինությանը, այդ ոչնչությանը պետք է վերագրել այն, այլապես միանգամայն անհասկանափ, հանգամանքը, որ նա մնում էր անպատիժ, և նույնիսկ շարունակում էր նաիրյան այդ քաղաքում իր աննշան ծանրությամբ աննշան տատանումներ պատճառել Կենտրոնաուղեղասարդի թելիկներից ամենաթելիկին— ընկ. Վառոդյանին։ Բայց ընկ. Վառոդյանն էլ հո գիտե՞ր իր գործը, օ, նա շատ սքանչելի էր տիրապետել թելիկատատանման նրբագույն արվեստին, այդ բանում խրատական նշանակություն էր ունեցել ընկ. Վառոդյանի համար իր կարճատև մտերմությունը հանգուցյալ ընկ. Կարոյի հետ, այն տարաբախտ ընկ. Կարոյի, որ այնպես վաղաժամ, ինչպես ընթերցողին հայտնի է արդեն վեպիս առաջին մասից, զոհ գնաց Վարդանի կամուրջի, այսինքն նրա դիմացը գտնվող աննշան խրճիթի պայթման դեպքին։ Նրանից, այո՞, ընկ. Կարոյից էր առաջին անգամ, իր հեղափոխական գործունեության վաղ արշալույսին, առաջին հրահանգներն ստացել ընկեր Վառոդյանը։ Նրանից էր ստացել առաջին անգամ ընկ. Վառոդյանը և հեղափոխական ընդվզումի կարմիր ավետարանը—«Ամբոխային տրամադրությունը»։ Կարծում ենք, ավելորդ է վերստին հիշատակել և այն ճակատագրական դասը, որ իր հերոսական
Էջ:Երկիր Նաիրի.djvu/75
Արտաքին տեսք