որ ոչ մի հնարավորություն, թվում է թե, չպիտի մնար նրանց մտերմանալուն։ Դրանից հետո պ. Մարուքեն, ինչպես գիտենք, տեղական քաղաքային յոթնամյա դպրոցն էր ընկել, որից հետո, չգիտենք թե ի՜նչ զարմանալի հրաշքով, եղել էր Բեռլինում, այնինչ Կարո Դարայանը գնացել էր Մոսկվա, ապա Բաքու, այնպես որ ոչ մի առիթ, ո՛չ մի հնարավորություն, թվում է թե, չեն ունեցել իրար հանդիպելու— և հանկարծ... Կարո Դարայանը վերադառնում է այդ քաղաքը և կայարանից քշում է ուղի՛ղ պ. Մարուքեի բնակարանը, ամենայն ճշտությամբ աում է կառապանին պ. Մարուքեի հասցեն... Հասկանո՞ւմ եք՝ Կարո Դարայանը, ամբողջ քսան տարի ոչ հայրենի քաղաքի և ո՞չ էլ պ. Մարուքեի դեմքը տեսնելուց հետո— ասում է կառապանին պ. Մարուքեի հասցեն և հին բարեկամի նման իջնում է նրա տանը, նախքան վերջինիս սենյակ մտնելը— դուրսը, հենց դռան առաջ, կառապանի կողքին մի պինդ համբուրվելով իրեն միանգամայն անծանոթ, բայց հրաշքով մտերմացած պ. Մարուքեի հետ... Այս բանն իր սեփական աչքերով տեսել է Կինտաուրի Սիմոնը, կոշկակարը, և ամենայն մանրամասնությամբ պատմել է ընկ. Վառոդանին։ Եվ ահա— հենց այդ Դարայանը, նա ինքը, ինչպես այս բոլորից կարող եք եզրակացնել՝ պ. Մարուքեի այդ հոգեկից ընկերն ահա, վերջինիս հետ քաղաքային այգում տեղի ունեցած այն ցավալի դեպքի երկրորդ օրը հավատացնում էր բոլորին, որ պ. Մարուքեն, ճիշտ է, հարբած է եղել։ Կարծում եմ, որ ես իրավունք ունեմ Կարո Դարայանին, այդ, իմ կարծիքով ամենահավաստի աղբյուրին, լիովին հավատալու, նախ նրա համար, որ նա հետագայում հայտնի դարձավ քաղաքին, որպես միանգամայն մաքուր, անկաշառ մի անձնավորություն, և ապա՝ նրան, պ. Մարուքեի այդ սրտակից ընկերոջը, իսկի էլ ձեռնտու չէր հարբեցողի դիպլոմ կպցնելը իր «հոգեկցի» ճակատին, մանավանդ որ այդ չարաբաստիկ «դիպլոմը» շատ շուտով պատճառ դարձավ պ. Մարուքեի ուսուցչական դիպլոմից զրկվելուն։ Մի հանգամանք, որի մեջ խառն էր—և նա ինքն էլ չէր թաքցնում—Մազութի Համոյի մատը։ Նա, Մազութի Համոն, որպես ծխական դպրոցների ավագ հոգաբարձու, ասել էր հոգաբարձական ժողովին, որ շտապ կարգով, որպես բացառություն, տեղի էր ունեցել ո՛չ թե Համո Համբարձումովիչի գրասենյակում, այլ եկեղեցու մոմավաճառքի խանութում, որտեղ միշտ պատրաստ էր լինում ծխական դպրոցների հոգաբարձական կազմը,— այդ կազմին ահա ասել էր, զայրույթի փրփուրը բերանին, Մազութի Համոն, որ «նաիրյան դպրոցում,
Էջ:Երկիր Նաիրի.djvu/83
Արտաքին տեսք