Էջ:Երկիր հիշատակաց.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻՐ ԳԻՇԵՐՆԵՐԸ ՄԵԾ ՔԱՂԱՔԻՆ ՄԵԶ


Ա

ԵՐԲ ԴԵՌ ԽԱՎԱՐ է ՓՈՂՈՑՆԵՐՈԻՆ ՎՐԱ...

- Պիտ՛ հիշեմ, պիտ՛ հիշեմ, ո՛վ քաղաք մեղավոր,
Գիշերըդ ամբարիշտ, Լույսերըդ վիրավոր...
Ժամերուդ անառակ, անմաքուր վազքը մութ,
Հաճույքներդ հանցապարտ, աղջիկներդ տըղմուտ...
Անձրևըդ՝ հեկեկուն, ծառերուդ վըրա գորշ,
Տուներըդ՝ հաճույքի, մըթնաստվեր ցավի խորշ...
Պիտ՝ հիշեմ մութին մեջ կըտուցներդ լույսի,
Քաղքենի ցեխիդ մեջ, մեծ հըրդեհըդ հույսի...
Մարմինըս իմ մանուկ հորձանուտ տիղմիդ մեջ,
Չարչարված աղջըկա մարմին մը հեզ ու գեջ...
Բերան մը հուսահատ, ու կարմիր ու հիվանդ...
Ու նո՛րեն նույն մեղքը, նույն ցավը հընավանդ,
Նույն լացը մութին մեջ, նո՛ւյն տենչանքն անօրեն...
Ա՛հ, գիտեմ կըբացվի առավոտըդ նորեն
Կըլենա լըռությունդ, ո՛վ քաղաք ահավոր՝
Աշխարհի դըրկին մեջ՝ պե՛րճաղիճ ախտավոր։

* * *

Օ՛ լվա՛ , օ լվա , լույսիդ մեջ քու գեղուն
Ալ հոգնած ու պըզտիկ մարմինն այս հեք տըղուն..
Ու երազն այգային թող չըլլա ցավատանջ,