Էջ:Երկիր հիշատակաց.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թո՞ղ տեսնե բըլուրներ, ծըլարձա՞կ, ծաղկալանջ․․․
Ծառ մը մեծ ու ծաղկուն, ա՞հ աղվոր ցարասի
Ու աղջիկ մը անուշ, որ կամաց կըխոսի․․․
Թո՞ղ ծըռի հուզումով՝ շըրթներովը իր վայրի
Բերանի մը վրա հեզ՝ սիրահար ու բարի...
Տըխրորեն, լըռորեն, լույսին մեջ հեզորեն
Թո՛ղ մանուկ, թո՛ղ մանուկ, մանուկ ըլլա՜ նորեն...

Բ

ԵՐԲ ԱՂՋԻԿ ՄԸ ԿՏԱՆԻՆ ՏՈԻՆ...

Պիտ' հիշեմ, պիտ' հիշեմ՝ մեր գիշերն առաջին,
Հիմար ու դեգ տըղու վարմունքըս վերջին...
Սերն իր ինքնամատույց, մարմինին արքենի
Ջերմությունը գինով, հըրայրքը վայրենի...
Իր տըժգույն ձեռքերուն գըգվանքը բարբարոս.
Մեծ ու վառ ալքերուն բոցը՝ երկու փարոս...
Ցուրտ բերանիս վրա բերանն իր վերքի պես,
Պարանոցիս վրա բարի բազուկը հեզ...
Ներկայությանր իր. շուքը իմ խուցիս մեջ,
Աղվոր, պերճ մարմինեն վախըս իմ սընամեջ...
Չհամարակալած ցանկի տարր
Գըգվանքներուն հետ չար՝ բարի բառերը հեզ
Կորսված քրոջ մը` կորսված երգին պես...
Համբույրները վայրի՝ իմ հիվանդ աչքերուս,
O՜ խնջույքն այդ կարմիր, մինլև լու՜յս, մինլև լո՜ւյս,
Մինչև լույս երջանիկ՝ անկողինս իմ տա՜ք,
Ու մարմինըս գինով՝ գինո՜վ իր մարմնին տակ...
Ու լապտերին լույսը՝ ներողությամբ հարուստ...
Դառնությամբ բերնիս վրաճ կրկին իր բերանն բուստ,
Դառնությամբ բերնիս վրա՝ իր բառերն ընտանի,
Կատաղությունը լարճ սիրող անասունի...
Պիտ' հիշեմ, պիտ' հիշեմ գիշերն անդընդական՝
Ուր բոլոր աստղերըս իմ՝ հւստ֊հատ փետին ինկան...