Էջ:Երկիր հիշատակաց.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պըղծության պերճ գորգեր ու գինի, ու հաշիշ,
Բառեր չար ու վայրի ու օղի, ու սև շիշ...
Ու սեղան մը թունոտ, հեշտության մութ լապտեր...
— Ա՛հ գըթա, ա'հ գըթա ու քիչ մը սիրե զիս դեռ...

***

Ո'վ մեր սերը հիվանդ, պըղծված կողերով,
Ո'վ պոռնիկ փողոցի, հե'ք աղջիկ, ըսե' , ո՞վ
Քեզ նետեց մայթերու, խուցերու ցեխին մեջ,
Առագաստըդ մաքուր ո՞ր խենեշը թըրջեց...
Արյունած ծիծիդ վրա՝ երբ ցավեդ կըհոգնիս,
Մենք տըժգույն ու խարդախ կըխըմենք բաժակնիս...
Վատորեն, լըրբորեն, բերնիդ վըրա տըխրորեն,
Ահա' լուռ լըքվեցանք, շընացանք մենք նորեն...
Ահա' դեգ` քավության սլահերու մութին ղեմ,
Մնացինք առանձին՝ տըխրադեմ, դալկադեմ. ..
Ահ՛ա խիստ` կըբառնանք զայրույթի աղաղակ
Շատ մը սեգ, շատ մի պիղծ, ա'հ շատ մը վատ տըղաք...