Էջ:Երկիր հիշատակաց.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գարնանային

(Նամակնե՜ր, սիրո հեզ նամակներ)

Ա

Մեկնի՛լ մեկնի՜լ անվերադարձ...
Մեկնի՜լ, մեկնի՜լ այգեն առաջ...
Ձեռքերը մեր՝ սիրով լեցուն․․․
Ա. Սամեն

ԱՂՋԻԿԸ

Կհիշեմ զայն։ Սպիտակ աղջիկ մըն էր, նրբամարմին ու արկածներու ծարավ։ Դյուրաշարժ, ճկուն, խռով ու սիրահարԱղջիկ մը, որ սահմանված էր տառապելու և սիրելու, առտվան մը լույսին մեջ ծլող ծաղկի մը պես, որ երեկոյան՝ իր թեր-թերը կգոցե։ Ցայգաթիթեռի մը պես, որ մինչև այգ պետք է մեռնի։

Աչքերը խոշոր էին, զարթուն, չարությամբ ու սիրո ծարավով լեցուն ցոլարձակ ու տենդագին։ Բիբերը մեծ, մութ ութանձր գույնով, թանկագին քարերու պես, որ սև ու վայրենի ցոլք մը կարձակեն։ Թարթիչները սև էին ու խոնարհ՝ ծածկե֊լու համար այդ բոցավառ աչքերուն հաղթական կրակը։

Բերանը փոքր էր՝ պզտիկ ու մաքուր պտուղի մը պես ումերկ։ Վայրենի պրկում մը կդարձներ զայն տխուր ու դառնա֊ցած։ Շրթներկը բարակ էին, բայց կարմիր ու անվարժ համբույրի։ Հեշտասեր, մսեղ,զգայուն ու ավշային չէր այդ բրանը, որ լուռ ու տխուր էր միշտ, հապա վայրի ու անմատույց։ Հապա արու ու հարձակող։

Ջեռքերը երախտագիտությամբ, սիրով, արցունքներ կհիշեմ իր ձեռքերր, մերկ էին, ընտանի, բարի, ուժեղ ու տա-