Էջ:Երկիր հիշատակաց.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եր ապաստանիլ վայրկյան մը, տրտում ու հոգնած ձեռքով, անոնց բարեկամության՝ մոռնալու համար ամեն ցավ հուսախաբութլուն, ժպտելու համար նո՚ր հույսերու, նո՛ ր մայիսյան նո՛ր վարդերու...

Իր տաք, իր առատաձեռն, իր բարի ձեռքերով կմոտենարուզի ու կհաղթեր բոլորիս։ Անոնք սպիտակ ու աղվոր էին ուտահոլթլուն, ուժ, կորով, հանդգնություն կներշնչեին մեզի, կուգար վրանիս, անուշ ու բարերար ձեռքերը արձակ ու նրանք՝ մանուկներու պես կվազեինք իր ձեոքերուն։

Ջայնը սուր էր ու բարձր, սուր էր ու հնչեղ, հազիվ թե աղջկային ։

Իր մարմինը գրեթե նիհար էր, նուրբ, ջղուտ, դեռ չի լեցված, որ կթվեր թե կրնա հրաշալիորեն կատարելութլան երթալ մաjրութենե հետո։ Մենք կսիրեինք այդ չար մարմինը,որ հայ կիներու մարմիններուն քաղցրությունը չուներ, որ փափուկ ու թանձր չէր միանգամայն, որ ամչկոտ չէր, որ րտ էր ու արձակված, բայց ինչպե՜ս մաքուր ու անպարտ էին ինլպե՜ս դեգ։

Ան չուներ նաև հայ տրտում աղջիկներու հատուկ երազանքը կանացի, հեզ, ենթարկվող, փափուկ ու անուշ բնավորությունը, ընդհակառակը, դեգ էր ու համակրելիորեն ըմբոստ , հաղթական ու տիրակալ։Տկար չէր՝ հապա արու և զոնց կիշխեր տղոց վրա, ատոր համար տղաքը միշտ իրենց ծա լ կխոնարհեցնեին անոր աղվոր աչքերուն մեծ բոցին ։Կքայլեր արագ, առանց տեղավորվելու, երբ տեղ մը երթար ըլլար, երբ լոլլսի մը վաղեր, Կերթար շտապ, անձկությամբ կարծես թե կհետապնդեր անվերադարձ երազ մը, կարծես թե կմեկներ հավիտենական ուրախության մը համար, կոնքերը մեծ ու պայծառ ու ձեռքերը պատրաստ ամեն ազնիվ բարձր հաճոյլք գետնեն վերցնել։ Կխոսեր արագ, կարծես թե կվախնար, որ կլանքր շուտկուշանա, կխոսեր անհանդարտ, հախուռն ու խիզախ շարժուձևերով, արձակված ամե'ն տեսակ վերապահութենե, տեղափոխվելով, գրգռվելով, հավատալով իր ըսածին ու աշխատանքին հաղթել լսողներու անտարբերության։ Կխոսեր կրքով,