Էջ:Ընկեր Փանջունի.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հեղինակը

ՆԱԽԱԲԱՆԻ ՏԵՂ

Եթե բանագող մը ըլլայի, պետք չպիտի զգայի այս քանի մը բացատրողական տողերը գրելու և ձայն չհանած՝ պիտի որդեգրեի այն նամակներու ծրարը որ դիպվածին մեկ քմահաճույքովը ձեռքս հասավ և զոր «Բյուզանդիոն»–ի[1] միջոցով կ՛ուզեմ պարբերաբար հաղորդել հասարակության։

Տասներկուքի չափ են այն նամակներն և տարվան մը միջոցին գրված։ Բնագրին մեջ լեզուն կովկասահայ բարբառին ավելի կը մոտենա և գրեթե կը նույնանա անոր հետ, սակայն ես հարկ համարեցի, ընթերցողներու դյուրության համար, մեր աշխարհաբարին վերածել կարելի եղածին չափ։ Արդեն գրողը աշլամա6 ռուսահայ մըն է՝ ծնած ըլլալով Թուրքիո մեջ։ Եթե այս նամակները իբրև երգիծական գրվածք մը կարդացվին հանցանքը ապահովաբար գրողինը չէ. քանզի բո՜ւն հեղինակը ամրակուռ սկզբունքներով շաղախված, թունդ հավատացյալ հայ ընկերվարական հեղափոխական մըն է, լրջության ծայրագույն սահմաններն հասած ու հոն պատնիշացած։

  1. Սույն նամականին «Բյուզանդիոն» օրաթերթին մեջ հրատարակված է։