Էջ:Ընկեր Փանջունի.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծապլվարի մեջ բանվոր դասակարգը կը բաղկանա պայտար Մկոյե, որ միանգամայն երկաթագործ է։ Երկու օր առաջ Րես Սերգոյի էշուն պայտն ինկած էր, և կեղտոտ պուրժուան ստիպվեցավ դիմել Մկոյին: Շատ ջանացի որ Մկոն համոզեմ ընդհանուր գործադուլ հրատարակելու և Րես Սերգոյի էշն առանց պայտի ձգելու։ Այդ՝ շատ ցնցող տպավորություն պիտի գործեր առ հասարակ աոանձնաշնորհյալ դասակարգերուն վրա։ Բայց դժբախտաբար Մկո ընդդիմացավ, որովհետև տակավին բավականաչափ պրոփականտ

-Շատ ջանացի որ Մկոն համոզեմ ընդհանուր գործադուլ հրատարակելու...