Այս էջը հաստատված է
չէի արած։ Հոգ չէ, եթե այս անգամ չի հաջողվեցավ՝ ուրիշ անգամ կը հաջողվի։ Ընդհանուր գործադուլն անհրաժեշտ է Ծապլվարի մեջ, մեր պրոփականտի գործնական արդյունքը ցույց տալու համար։
Վաղը կը մեկնիմ Քոմրաշ քուրտ գյուղը, ուր պիտի մնամ մեկ քանի օր, համերաշխություն քարոզելու հայերու և քրդերու միջև։ Քրդերը մեր բնական նեցուկներն են. հարկ է հաշտ երթալ անոնց հետ և ի հարկին գործածել զանոնք մեր քարոզած սկզբունքներու հաղթանակին համար։ Բայց ատոնք ապագայի հարցեր են։
Մի քիչ փող ղրկեցե՜ք ինձ։