Jump to content

Էջ:Ընկեր Փանջունի.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է մի քիչ սպասել։ Համենայն դեպս Քոմրաշ գյուղը մեր պրոփականտային համար մի ամուր կռվան է։ Մի հիանալի դեպք ցույց կու տա թե ի՜նչ հզոր նկարագրի տեր են այդ քրդերը։ Զիս չորս օր ամենամեծ պատվով հյուրընկալել և մեծարելե ետք՝ երբ ձիով առանձին կը վերադառնայի Ծապլվար, Քանլը Օվա կոչված ձորին մեջ, նույն այն քրդերն որոնց տանը մեջ հյուր եղած էի, հանկարծ՝ զինյալ վրաս հարձակեցան և զիս կողոպտեցին՝ գրեթե մորե մերկ ձգելով։ — Բայց ինչու՞ ձեր մոտ գտնված ատենս զիս չթալլեցիք,— հարցուցի զարմացած։ — Այն ատեն մեր հյուրն էիր,— պատասխանեց Քելեշ Մրկո տանուտերը,— բայց անգամ մը որ գյուղեն հեռացար, այլևս եղար մեր որսը։ Այս պատասխանը իր մեջ կը պարունակե մի սկզբունքային խորին հարց, որ արժանի է լուրջ խորհրդածության։ Վերադառնալով Ծապլվար, եռանդով շարունակեցիմիսիաս10: Այժմ ունիմ իմ մոտ մի ջերմ հավատացյալ կուսակից, որը մոտավոր ապագային կարող է լինել մի մեծ ուժ. դա ծանոթ է գյուղին մեջ Խև Ավո անունով։ Տասնըութը տարեկան մի կտրիճ երիտասարդ է Խև Ավո, որ հորենական տունեն արտաքսված է մի շարք պատճառներու համար, որոնք մեզ չեն հետաքրքրեր։ Ծապլվարցիք ընդհանրապես վատ վերաբերմունք ունին այդ երիտասարդի մասին՝ զոր կը նկատեն իբրև հիմար և անբարո։ Դա արդյունք է միջնադարյան կղերական ոգիի՝ միացած պուրժուազիական անձուկ ըմբռնումներու հետ։ Որովհետև նա տանտերներու բացակայության ժամանակ անոնց տունեն մի քանի իրեղեններ վերցուցեր է, որովհետև նա դաշտին մեջ առանձինն հանդիպելով Կրպոյենց Սեխոյի աղջկան՝ բնական պահանջքե մղված՝ անոր հետ հարաբերություն է մշակեր. որովհետև Տեր Սահակեն փող պահանջելով՝ այդ սև հոգի կղերամիտը մերժեր է տալ և Խև Ավո անոր ըմբոստությունը պատժելու համար քարկոծեր է զայն ևն. ևն., այժմ այդ խեղճ տղան կը նկատվի իբրև մի տեսակ հիմար չարագործ և անոր դեմ սարքված է հալածանք և դավադրություն։ Միշտ միևնույն պատմությունը. կա՜մ պետք է խոնարհ ստրուկ դառնալ կեղտոտ պուրժուաներու և գլուխ ծռել անոնց կեղեքիչ նախապաշարումներուն և