Jump to content

Էջ:Ընկեր Փանջունի.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բ.

ԾԱՊԼՎԱՐ, 2 հոկտեմբեր, 1908

Սիրելի ընկերներ, Ուրախ տրամադրության տակ կը գրեմ այս նամակս և կը հուսամ որ հաջորդով կարող պիտի ըլլամ փաստացի իրողություններ հաղորդել ձեզ։ Աոաջին քայլերն իրա՜վ դժվարին եղան, բայց ապագայի մասին շատ մեծ հույս ունիմ։ Քոմրաշ գյուղի քրդերը լավ ընդունելություն ըրին ինձ. չորս օր մնացի իրենց մոտ և տեսա, որ լավ տրամադրություններով լարված են։ Էքսբրոբրիացիայի9 տեսություններս շատ ավելի դյուրավ ըմբռնեցին քան մեր ապուշ ծապլվարցիք։ Պատրաստակամություն հայտնեցին անմիջապես գործնական հողի վրա դնելու հարուստ պուրժուա կեղեքիչ գյուղացիներու ինչքերը բռնի ուժով գրավելու հարցը։ Ըսի թե չպետք է աճապարել և թե հարկ

37