Jump to content

Էջ:Ընկեր Փանջունի.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկերվարական։ Ծապլվար հեղափոխական գործոն շարքերուն մեջ կարևոր դեր կատարելու կոչված է Խև Ավո: Անցած օր Քոմրաշ գյուղեն երկու քուրդ փոխադարձ այցելության եկած էին ինձ մոտ: Տանս մեջ զիրենք պատվասիրելու համար բավականաչափ ճաշ չկար. այս պարագան հայտնեցի Խև Ավոն: -Դու հոգ մի՜ տանիր,- պատասխանեց և մեկնեցավ: Քիչ հետո երկու պատվական հավերով վերադարձավ։ Երկուքն ալ խաշեցինք ու կերանք. երբեք այդպիսի համեղ հավու միս չէի կերած։ Ես և երկու հյուրերս ստիպեցինք Ավոն որ մեզ հայտնե թե ուսկից բերած էր այդ հավերը։ — Րես Սերգոյի պարտեզեն գողցա,— ըսավ Ավո,— ճիշդ այն միջոցին ուր իր կինն ու երկու հարսերը հոն էին։ Շատ ծիծաղեցանք ամենքս ալ։ Քրդերը հիացած մնաց Ավոյի ճարպիկության վրա, իսկ ես կմտածեի, որ վերջապես դարավոր հարստահարյալն էր որ կընդվզեր և գործնականորեն կըջանար տիրանալու իր իրավունքին։ Ծապլվարի մեջ մեր կուսակցության հարած է նաև Ամենց Վարդանը։ Դա Րես Սերգոյի մշակներեն մին է, զոր անցած օր այդ կեղտոտ արարածը ճամբեր է, ամբաստանելով զինքը թե՜ իբրև գող և թե՜ իբրև ծույլ։ Երբ իրողությունը իմացա, անմիջապես իմ մոտ հրավիրեցի Վարդանը և ստիպեցի որ տեղի չի տա ու բռնի պահանջե որ զինքը կրկին քովը առնե։ Անկարելի եղավ համոզել։