Այս էջը հաստատված է
...վերջապես դարավոր հարստահարյալն էր որ կ՛ընդվզեր և գործնականապես կը ջանար տիրանալու իր իրավունքին։'
— Ոչ,— ըսավ,— ավելի լավ է որ ներում խնդրեմ, Տեր Սատակի միջնորդության դիմեմ, որպեսզի ինձ համար բարեխոսե, Րես Սերգո չար մարդ չէ և ինձ կը ներե։ Տեսե՜ք թե ո՞ւր հասած է ստրկամտությունը։ Ժամերով համոզեցի, որ ետ կենա այդպիսի ստոր միջոցներե և վերջապես որոշեցինք, որ ես ուղղակի դիմեմ Րես Սերգոյի և պահանջեմ, որ պատվո ատյան մը կազմվի խնդիրը քննելու համար։ Վարդան հավանեցավ, բայց Րես Սերգո չուզեց մեր արդար պահանջքին գոլացում տալ։ Ես