Այս էջը հաստատված է
Դ.
ԾԱՊԼՎԱՐ, 3 նոյեմբեր, 1908
Սիրելի ընկերներ, Դիրքերը հետզհետե կը ճշդվին իրենց բնորոշ հանգամանքներով, և դասակարգային պայքարը իր բնական էվոլյուցիան կը կատարե Ծապլվարի մեջ։ Գիտակից տարրերը կամանց-կամանց կը բոլորովին մեր հեղափոխական դրոշի շուրջը։ Հողային բանվորականությունը(Սմենց Վարդան) և երիտասարդ մտավորականությունըց(Խև Ավո) արդեն մեզ հետցեն։ Մեզ հետ կ՛ըլլա նաև դպրոցականությունը։ Համենայն դեպս անհրաժեշտ է մեր շարքերըցսեղմել և պատրաստվիլ վերջնական կովին, որովհետև հետադիմական ուժերը անգործ չեն մնար, իրենց խուլ պայքարը կը մղեն մեզի դեմ։ Այսպես, օրինակ, երբ նախորդ նամակով ծանուցված բողոքի հսկա միթինկը կիրակի օր տեղի կ՛ունենա Մկրենց կալը, ի ներկայության հո-