Jump to content

Էջ:Ընկեր Փանջունի.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ղային բանվորականության, երիտասարդ մտավորականության և հեղափոխական տարրերուն, անդին, Րես Սերգոյի տանը մեջ, գյուղին մենծ աղայականությունը գումարված կղերականության և ոեաքցիայի մութ ուժերուն հետ, սատանայական մի խորհուրդ կը հղանար, այն է, դիմել– միացյալ ընկերության և խնդրել որ Ծապլվարի մեջ դպրոց մը բանա, պայմանով որ ծախսերու կեսը գյուղացիք հայթայթեն։ Այս միջոցով այդ կեղտոտ պուրժուաները կ`ուզեին իրենց ճանկին մեջ առնել Ծապլվարի դպրոցականությունը ապականել այդ մատղաշ էակները, ստրկության խմորով շաղվել անոնց անարատ հոգիները և փճացնել ամբողջ ապագա սերունդը։ Վտանգը ահագին էր և պետք էր անմիջական դարման։ Իսկույն Խև Ավոն ղրկեցի մի այրի կնոջ Սառայի մոտ՝ և բերել տվի անոր որդին Կարոն, որ ինը տարեկան մի ուշիմ և եռանդոտ լաճ է, և ըսի իրեն որ հետևյալ օր րավիրե իր ընկերները մեր տան պարտեզը, ուր կը կայանա մանկական պարահանդես։ Հրավերը առաջ բերավ մեծ խանդավառություն. և երկուշաբթի օր 10—12 լաճեր խռնված էին պարտեզը։ Կատարվեցան մի քանի մանկա- կան խաղեր։ Հետո շուրջս հավաքեցի տղերքը և բացատրեցի թե ի~նչ սարսափելի դավ մը կը պատրաստվեր իրենց դեմ և թե ի՛նչ որոշ դիրք հարկ էր բռնել։ Մի առ մի ցույց տվի իրենց իրավունքները։ Ըսի թե ի՜նչ պարագաներու մեջ իրենց բացարձակ իրավունքն էր դասադուլ ընել. թե ե՞րբ