պետք էր որ ըմբոստանային ուսուցիչներու դեմ, թե ե՞րբ հարկ էր պատժել ուսուցիչ-ները և թե ի՞նչ պատիժներ կարելի էր տնօրինել ուսուցիչներուն դեմ։ Խոսքերս աոաջ բերին խորին տպավորություն, և տղաք արդեն իսկ պատրաստաակամություն հայտնեցին դասադուլ ընելու։ Մի քանի օր հետո կրկին ժողով գումարվեցավ, և այս անգամ կազմեցինք Ծապլվարի դպրոցական միությունը իր որոշ ծրագրով ու գործելակերպով։ Կարոն ընտրվեցավ նախագահ։ Կա նաև գործադիր ժողով. խմբագրական մարմին և ահաբեկիչ խումբ։ Ինչպես կը տեսնեք, տակավին դպրոցը չբացված մենք ունինք դպրոցական միությունը, ամրապես կազմակերպված և պատրաստ կռիվ մղելու։ Այժմ հանդարտ սրտով կը սպասենք։ Ծապլվարի դպրոցին ուսուցիչը կրնա գալ երբ որ կամի։ Իրեն կը պատրաստվի մի փառավոր ընդունելություն որ կարծեմ`հավիտյան չպիտի մոռանա։ Խև Ավո շինած է արդեն գավազաններ որպեսզի կրիտիկական րոպեին տղերքը անզեն չմնան։ Մեր քաղած տեղեկություններուն համեմատ՝ Արաբկիրի միացյալ ընկերության ներկայացուցչին հետ բանակցությունները հաջող ելք ունեցեր են, և այժմ կը սպասվի ուսուցչի գալստյան։ Ո՞վ է այդ պարոնը, ի՜նչ սկզբունքի կայ ի՞նչ գաղափարներու կը ծառայե, դա բոլորովին անծանոթ է ինձ։ Համենայն դեպս պետք է կատաղի կռիվ մղել անոր դեմ։ Սա բացահայտ պայման է։ Սմենց Վարդան և Խև Ավո Ծապլվարի կիներուն մեջ բուռն պրոփականտ կը մղեն միացյալ ընկերության Ծապլվարի դպրոցին բացման դեմ և կ՛ըսեն թե այդ դպրոցին պատճաոավ իրենց տղաքը անաստված պիտի
Էջ:Ընկեր Փանջունի.djvu/52
Արտաքին տեսք