նել, վախնալով որ կթունավորվի։ Մի այսպիսի միջավայրի մեջ ուր բոլոր մութ ուժերը լիկա կազմած են մեզի դեմ, շատ դժվար է հիմնական քայլեր առնել։ Այսուհանդերձ դպրոցական հարցի շուրջ մեր մղած բուռն պայքարը բոլորովին ամուլ չմնաց։ Տեր Սահակ եկավ ինձ մոտ և Րես Սերգոյի կողմե զիս հրավիրեց անոր տունը, որպեսզի մի համաձայնության գանք, որովհետև լավ կը զգային որ մենք որոշած ենք չընկրկիլ Ծապլվարի պուրժուա դասակարգի բրովոքացիաներու հանդեպ։ Հայտնեցի այդ տերտերին որ կուսակցությանս ներկայացուցիչը չէր կարող բանակցության համար երթալ մի կեղտոտ պուրժուայի ոտքը, և եթե Րես Սերգո մի խնդիրք ունի՝ կրնա գալ մեր կեդրոնատեղին։ Մեր բռնած այս կորովի դիրքը խոր տպավորություն գործեց Ամենց Վարդանի, Խև Ավոյի և Կարոյի վրա։ Տեր Սահակ մեկնեցավ և հետևյալ օրը լուր բերավ թե Րես Սերգո չէր ուզեր մեր
Էջ:Ընկեր Փանջունի.djvu/60
Արտաքին տեսք