Jump to content

Էջ:Ընկեր Փանջունի.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտ գալ, չկամենալով դեմ առ դեմ գտնվիլ Սմենց Վարդանի և Ավոյի հետ։ Կը տեսնե՞ք այդ ամբարտավան քափիթալիստի հոգիի սեվություն: Եվ Տեր Սահակ աոաջարկեց որ բանակցությունը կատարվեր իր տանը մեջ, ուր պիտի գար նաև այդ աղտոտ արարածը։ -Կուսակցությունս չի ծռիր միջնադարյան կղերականության առջև,— եղավ իմ պատասխանս։ Բանակցությունները շարունակվեցան մի քանի օր և վերջապես որոշվեցավ որ տեսակցություն տեղի ունենա չեզոք հողի վրա, Քոմրաշ գյուղի Կարլ Մարքս կլուբին մեջ։ Երեկ իրավարարական սույն ժողովը գումարվեցավ վերոհիշյալ քլուպը։ Րես Սերգո շատ հաշտարար ընթացք բռնեց, նույնիսկ աոաջարկեց որ ես ըլլամ նոր դպրոցի տնօրեն-ուսուցիչը։ Դա պուրժուազիական մի կեղտոտ հնարք էր զիս կաշառելու համար։ Անպայման մերժեցի և ներկայացուցի մեր հրամայողական հետևյալ պահանջումները։ Դպրոցի համար շինության վրա եղող եկեղեցիի կից շենքը փլցնեյ և մի նոր շենք շինել չեզոք հողի վրա, զերծ միջնադարյան ազդեցութենե: Ուսուցչի ընտրությունը հանձնել իմ կազմած ուսանողական միության: Ընդունիլ խառն դասարաններու դրությունը։ Պարտավորիչ ընել ընկերվարական ուսուցումը։ Ջնջել կրոնագիտությունը։ Պաշտոնապես ճանչնալ ուսանողական միությունն և վավերացնել զայն։ Կե տեսնեք թե որքա՜ն մեղմ էին մեր կողմե եղած պահանջմունք սակայն Րես Սերգո և Տեր Սահակ մերժեցին համաձայնիլ։ Իրամատը վերջնականապես բացված է մեր միջև։ Կը սպասեմ վճռական դեպքերու։