Այս էջը հաստատված է
Թեև պաշարման վիճակի մեջ՝ սակայն անգործ չի մնացինք ութ օրե ի վեր։ Նախ և աոաջ ցրվեցի, նորակազմ «Հառաջ» ակումբի միջոցով, մի պաշտոնական թռուցիկ կուսակցությանս Ծապլվարի մասնաճյուղին կողմե, ուղղված մեր թրքահայ, ռուսահայ, պարսկահայ և ամերիկահայ կոմիտեներու, ենթակոմիտեներուն և ընկերներուն։ Այդ թռուցիկով մանրամասն պարզեցի վերջին կարևոր դեպքերը, փաստացի կերպով ցույց տվի թե կուսակցությունս որքան խոհեմությամբ, զիջողությամբ և բարյացակամությամբ վարված էր, և ցավալի դեպքերուն ամբողջ պատասխանատվությունը ծանրացուցի մութ ուժերու սարքած դավադրություններուն վրա։ Այս գրությունը, որուն մեկ օրինակը կը ղրկեմ ձեզ,