Էջ:Ընկեր Փանջունի.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես պիտի տեսնեք՝ ունի տրամաբանական հիմք, հաստատ լոգիկա և որոշ հայեցակետ։ Հետո երևցավ մտավորական երիտասարդության կողմե մի թռուցիկ, ուղղված Ծապլվարի գործավորական դասակարգին։ Դա մի պերճախոս կոչ էր ընդհանուր գործադուլի, ինչ որ ներկա պայմաններդ մեջ մի նվիրական պարտականություն էր ամեն գիտակից գործավորի hամար, բայց ափսո՜ս որ պայտար Մկո տակավին չէ հասած այն բարձրության որ կարող ըլլա ըմբռնել մասնավորին շահն ընդհանուրի օգտին զոձելու պարտադրիչ սկզբունքը։ Երրորդ թռուցիկը, ձողային բանվորականության կողմե ստորագըրված, անգամ մը ևս կը գոռացներ ընչազուրկ պրոլետարիատի բողոքը հողային քափիթալիզմի դեմ։ Հետո երևցավ Քոմրաշ քուրտ գյուղի Կարլ Մարքս կլուբի մի ցնցող manifeste–ը, որ եղբայրական ձեռք կը մեկներ Ծապլվարի մեջ պատնեշի վրա կռվող իր գաղափարի ընկերակիցներուն։ Այս հայտարարությունը, որ տաք շունչով մը գրված էր, սրտապնդիչ տպավորություն գործեց առհասարակ բոլոր ընկերներու վրա։ Հինգերորդը Ծապլվարի գիտակից տիկնանց «Հառաջ» ակումբի անդրանիկ թռուցիկն էր, որով հրավեր կ՛ըլլար Ծապլվարի բոլոր տիկիններուն գալ բոլորվելու մեր շուրջը, դպրոցի գագաթը բարձրացող կարմիր դրոշակին տակ։ Վերջապես, երևցավ նաև Ծապլվարի հայ կանանց «Անձնվեր» խումբի թռուցիկը, սրտառուչ մի կոչ, ուղղված առ ձասարակ բոլոր հայուհիներուն, որպեսզի փութան շուտով մի քիչ ամոքիչ տերևներ հավաքել և եփել։ Ասիկա մի համակրական ցույց էր դեպի կուսակցությանս Ծապլվարի ներկայացուցիչը որ, ինչպես ըսի, թանչքե կը տառապեր։ Այս փափուկ հոգածու–