Jump to content

Էջ:Ընկեր Փանջունի.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թյունը` պարտավոր ըրավ զիս անմիջապես միթինկ կայացնել և հրապարակային շնորհակալություն հայտնել՝ կուսակցությանս կողմե՝ հայ կանանց «Անձնվեր» խումբին։ Իմ ճառս Խև Ավո նշանացի կերպով թարգմանեց ընկերուհի Սառայի, որ շատ հուզված կ՛երևար։ Բաց աստի, մյուս կողմե, բանակցություններ սկսված են Րես Սերգոյի և Տեր Սահակի հետ։ Րես Սերգո երեք օր առաջ եկավ և ուզեց