Էջ:Ընկեր Փանջունի.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հասոյի որոշ հայեցակետը, բայց թե նա քուրտ լինելով իրավունք չուներ միջամտելու հայերու գործին՝ դա մի անընդունելի գաղափար էր։ Բացատրեցի իրեն թե Վասիլի Գոլուբևի տեսությունը ցեղային զանազանություններու արվեստական բաժանմունքների մասին և ցույց տվի թե մարդկային ընկերությունը ո՛չ թե զանազան ազգություններ ու կը բաժնվի՝ այլ որոշ դասակարգերու, և թե այս տեսությունը ընկեր Հասո, իբրև պրոլետարիատ, կը նույնանար Խև Ավոյի և Սմենց Վարդանի հետ։ Բոլոր այս փաստացի ապացույցներն անօգուտ եղան և Հասո տարվեցավ Արաբկիր, ուր բանտարկված կը մնա։ Հազիվ թե հիսնապետն ու երկու ոստիկաններն իրենց կալանավորին հետ հեռացան Ծապլվարեն, մի ցնցող թռուցիկ բաժնել տվի գյուղին մեջ։ Ահավասիկ նրա բովանդակությունը որ ունի պատմական որոշ նշանակություն։