Jump to content

Էջ:Ընկեր Փանջունի.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Գիտակից ժողովուրդ, Աhա՜ ճանաչեցիր քո բարեկամներն ու քո թշնամիները, ահա՛ տեսար թե գաղափարային ազնիվ հողի վրա դրված մեր պայքարին ի՞նչ վատությամբ պատասխանեցին քո հակառակորդները։ Երբ քո աննկուն կամքդ չթեքվեցավ այդ կեղտոտ դասակարգի պիղծ գարշապարին ներքև, նոքա չվարանեցան դիմելու իրենց սովորական ու սիրելի միջոցներուն՝ մատնության և դավաճանության։ Այո՜, այդ համիտաբարո հայակեր մութ hոգիները կառավարության դուռն ափ առին, ոստիկանական ուժին դիմեցին վատաբար։ Այդ գարշելի արարքով նոքա իրենց մահվան դատակնիքը ստորագրեցին։ Առջի օրվընե ի վեր այլևս մեռած է Ծապլվարի մեջ պուրժուազիական մատնիչ ու դավաճան դասակարգը, մեռած է և մութ ուժերու ներկայացուցիչ կղերականությունը, մեռած է և ագրարային քափիթալիզմի կեղեքիչ դասակարգը, մեռած է և գյուղային ազնվականության ամբարտավան տարրը, և այդ դիակույտին վրա կը բարձրանա Ծապլվարի գիտակից պրոլետարիատը։ Բայց, գիտակի՜ց ժողովուրդ, մի՛թե թույլ պիտի տաս որ այդ մեռյալներն իրենց եղեռնագործ դավաճանության մեջ անպատիժ մնան, մի՛թե չպիտի վերակենդանացնես զանոնք որպեսզի քո իրենց պատիժը տաս։ Մենք մեր կեղտոտ ու դավաճան ձա–ձեռքովը կառակորդներուն պես փրովոքացիաներու չենք դիմեր, մենք այդ վատերուն պես եղբայրասպան կռիվներու չենք մղեր Ծապլվարի տգետ ու անգիտակից մասսաները, բայց կ՛ըսենք մեր գիտակից շարքե–