Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեր իրավունքը մեր երկրի վրա։ Վրացիք և ադրբեջանցիք չէին կարող հաշտվել, որ այստեղ արթնացել է մի երրորդ ժողովուրդ, որը պաշտպանում է իր հայրենիքը թե մեկից և թե մյուսից և նրանց այդ համաձայնությունը ուրիշ նպատակ չուներ, քան ջլատել հայ ժողովրդի դիմադրական կորովը։ Այս բաները չգիտե անգլիական կապիտանը և եթե գիտենար, նա բոլորովին նման առաջարկներ չպիտի աներ։ Բացի այդ, այն ժամանակ, երբ թուրք զորքը սահմանի այն կողմում ութ հարյուր հազար հայ կոտորելուց հետո գալիս էր այս շրջանը ևս կոտորելու, ահա այդ նույն ժամանակ նորից միացան մեր հարևանները մեզ ջախջախելու համար։ Նոքա ոչ մի առաջարկություն չարին պաշտպանելու այն ֆրոնտը, որ համառուսական էր, որի ջախջախելուց հետո պիտի տուժեին և նրանք։ Երբ այդ անհավասար կռվի մեջ հայ փոքրաթիվ ժողովուրդը այնքան ստոր դավադրություններով շրջապատված մենակ մնաց, որի համար ընկան Երզնկան, Էրզրումը և Կարսը, երբ հայ ժողովուրդը փախչում գալիս էր Վրաստան, այն խոր հավատով, թե հյուրընկալություն է գտնելու, սակայն հարևան ժողովրդից նա սառն վերաբերմունք ստացավ և նույնիսկ հալածանք, որի ապացույց կարող էին լինել Նուխին, Բակուրիանին և այլն։ Այդ բոլոր սարսափները ձեզ համար դեռ թարմ են և ես ավելորդ եմ համարում կանգ առնել մանրամասնությունների վրա։ Այդ բոլորի նպատակն էր թուլացնել այն տարրը, որ կարող էր մրցորդ լինել, բայց նրանց հաշիվը սխալ դուրս եկավ։ Այդ բոլորը չգիտե անգլիական կապիտանը և եթե գիտենար, այդ առաջարկությունները չէր անի։ Հիմա բանից դուրս է գալիս, որ մենք այնքան ջարդված էինք, որ չէինք կարող պաշտպանել մեր իրավունքը և մեր հարևանը եկավ, գրավեց մեր երկիրը, որպես մեր շահերի պաշտպան։ Հասել է ժամանակը, որ մենք մեր իրավունքը ճշտենք, ինչու՞ համար ենք մի սահմանակից ժողովրդի զենքով դուրս քշում մեր հողից։ Ինչու՞ համար նոքա ուզում են զենքով իրենց իրավունքը հաստատել այն հողի վրա, որ իրենց չի պատկանում։ Մենք ոչ մի թիզ հող օտարի ձեռքից չենք խլել և մտքներովս անգամ չի անցել որևէ ժողովրդի շահերին դիպչել և եթե կարողանանք մեր իրավունքները պաշտպանել, այդ էլ մեծ բան է մեզ համար։ Մենք այսօր առաջ էինք խադում մեր հողի վրա և երբեք չենք հասել մեր հողի իսկական սահմաններին։ Երբ որ հասնենք այդ սահմաններին, մենք կանգ կառնենք և այնուհետև թույլ չէինք տա, որ որևիցե մեկը մեր իրավունքները ոտնակոխի։ Մենք առանց այդ էլ բավականաչափ հող և ժողովուրդ ենք թողել նրանց։ Մենք հեռու ենք օտարի հողը գրավելու մտքից, բայց չենք էլ կարող օտարին թողնել մեր հողի վրա։ Եթե այդ հողը