Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի կողմից մենք պիտի տանք շեշտադրությսւն այսօրվա կացությունն այն կերպարանքով, որ նա ունի ում բարբառների մեջ. մյուս կողմից բառերի և ձևերի այսօրվա կերպարանքը քննության առնելով՝ պիտի ջանանք գծել այն ուղին, որով նրանք հասած են այդ կերպարանքին, արդյունքից մակաբերելով արարչագործ պատճառի բնույթը։

Մեր դիտողությանց մի մասը հարկադրաբար պետք է հետաձգենք, նրանց բանաձևելու համար անհրաժեշտ է նախապես պարզել մեր հայացքը մեր լեզվի հնչյունների մասին, այդ պայմանով միայն մեր դիտողության մի մասը կարող է հասկանալի դառնալ։

Առայժմ մենք կխոսենք այն շեշտադրական երևույթների մասին, որ կարելի է բանաձևել առանց խնդիր հարուցանելու մեր հնչյունների մասին։

* * *

Նախ ուշադրության առեք հետևյալ պարագան. եթե արտասանենք մի շարք միավանկ արմատներ կամ բազմավանկ բառեր, որ վերջանում են բաղաձայնով՝ կնկատենք, որ մի նշմարելի ը են կցում իրենց վերջավորության։ Ծանոթության մեջ ես բերած եմ բազմաթիվ բառեր, բոլորը միավանկ, որ ունին մեր հիմնական ձայնավորները և վերջանում են մեր բոլոր բաղաձայներով։ Վերջին պարագան ցույց է տալիս, որ մեր դիտածը ճշմարիտ է մեր բոլոր բաղաձայների համար։ Գալով ձայնավորների բնույթին, լինին նրանք պարզ, թե երկբարբառ՝ դրանով մեր դիտած երևույթը չի փոխվում։ Չի փոխվում երևույթը նաև այն դեպքում, երբ բառերը վերջանում են ոչ թե մեկ, այլ երկու բաղաձայնով, ինչպես՝ «որբ, կորդ, արդ, զարդ, ականջ, ճանկ, խինչ, պինդ» և այլն[1]։

Դյուրին է մեր դիտած երևույթին անձամբ վերահասու լինել։ Դրա համար

  1. Ահավասիկ միավանկ բառերի մի ճոխ հավաքածու։
    Ա ձայնավորով - գաբ (մի տեսակ ունելիք է), թագ, բադ, վազ, կաթ, խաժ, հալ (ձյունի, յուղի), վախ, խած, խակ, կահ, ձաձ (ձաձեմ բայի արմատը, որ նշանակում է ժողովել), խաղ, մաճ, կամ, թան, խաշ, խաչ, տապ, աջ, առ, թաս, բավ, վատ, քար, հաց, ափ, տաք։
    Ի ձայնավորով,- բիբ, ճիգ, հիդ, (Թիֆլիսի բարբառով նշանակում է հետը, միասին), կիզ, կիթ, բիժ (աչքի ճպուռ), բիլ (կապույտ), միխ (Թեֆլիսի բարբառով՝ մեխ, գամ), բիծ, տիկ, վիհ, շիղ (շյուղ), խիճ, իմ, գին, վի՜շ, ծակիչ, կիպ, բջիջ, թիռ, միս, թիվ, միտ, հիր, կից, քիփ (կիպ), իք (մի զատ, մի բան)։
    Ու ձայնավորով – գուբ, սուգ, ուդ (երաժշտական մի գործիք է), կուզ, թութ, կուժ, կուլ, թուխ, ծուծ, ձուկ, ուհ, Աստուձ (Թիֆլիս), մուղ (ջրմուղ), գուճ (ծունկի ծալը դրսից), ու՞մ, տուն, ուշ, կուչ (գալ), հուպ (մոտ, կից), քուջուջ (հավերի), ուռ, ուս, կուտ, ուր, խուռ, խուփ (աման), թուրք։
    Ո ձայնավորով - Հակոբ, ոլոգ, հոդ (այդտեղ), խոզ, կոթ, բոժոժ (շերամի), հոլ (խաղալիք), ոխ, կոծ, բոկ (ոտաբաց), զոհ, օձ, տող, ոճ, գոմ, կոն, կոտոշ, պոչ, հոպ, որոջ (ոչխար), թոռ (ուռկան), փոս, բով, տոտ (վարտիկի), փոր, գոց, խոփ։