«գանձի», որով ձեռք է բերված ուժի մեծ խնայողություն։ Սա մի երևույթ է, որ իշխում է մարդկային լեզվի հոլովույթին։
Հազարավոր օրինակներ վխտում են բոլոր լեզուների մեջ։
Վրացիների փոխ առած մեր բառերի հնագույն կերպարանքը դիտելով, մենք կարող ենք մի գաղափար կազմել նրանց վաղեմի շեշտադրության մասին։ Օրինակ մեր ծեփ բառը։ Պարզ է կարծում եմ, որ այդ բառը հին ժամանակ եղած է *ծեփոյ. նրա վերջին վանկը գուցե արտաբերված է ոչ շատ որոշակի, այլ մեր այսօրվա ը-ին մոտ երանգով, բայց այդ ը-ն պետք է որ բավական մոտ լիներ ո-ին, եթե վրացու ականջը ըմբռնած է իբր օ։
Պարզ է, կարծում եմ, որ այդ բառի շեշտն եղած է առաջին վանկի վրա, այսինքն նա ունեցած է ճիշտ այն շեշտադրությունը, որ այսօր ունին երկվանկ բառերը ում բարբառներուն, ինչպես՝ «կացին, կարագ, գութան» և որի տարազն է - -։ Այս պատճառով է, որ բառի վերջին ձայնավորը դալկացած է և հետագային դարձած է խուսափուկ ը՝ բառին տալով ծեփ ձևը։
Տարբեր շեշտադրություն ունեցած են «քուրմ» և «ծաղիկ» բառերը։ Նրանց նախավոր ձևերն եղած են *քուրիմայ և *ծաղիկայ։ Պետք է կարծել, որ նրանց շեշտն եղած է առաջին վանկի վրա, ինչպես «ա՛ւասիկ» բառի շեշտն է և որի տարազն է -՛ - -:
Այս շեշտադրության հետևանքով նրանք պիտի սղեին իրենց վերջին ձայնավորները և դառնային* քուրմ, ծաղիկ, պահելով անշուշտ մի բավական զգալի վերջավոր ը։
Այնուհետև նրանցից առաջինը ենթարկված է կրկնակի սղման, սղելով իր վերջին վանկի ձայնավորը և դառնալով «քու՛րմ», որ հավանորեն հնչում էր իբր «քու՛րըմը»։ Սրանց հոգնակի սեռականը ցույց է տալիս, որ մեր ենթադրությունը ճիշտ է. «*ծա՛ղիկաց» ձևից կարող էր ծագել «ծաղկաց» սեռականը, որի տարազն է -՛ -՛. և «քուրիմաց» ձևից կարող էր առաջանալ «քրմաց» ձևը, որ նույն տարազն ունի։ Սրանց եզակի սեռականները