Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իբր գրեցի՛ցգրեցի՛ց-ե՛ս, ուր շեշտը վերջին վանկին անցնելով նախորդ ձայնավորը չքանում է, բայց բառը փոխանակ ամփոփելու իբր գրեց-ցե՛ս՝ երևում է գրեսցես կերպարանքով, ուր ս-ն փոխարինում է ց–ին։ Ի՞նչ է այս ս-ն, որ անցնում է ց-ի տեղ։ Եթե փոփոխության ենթարկվող ց-ն գրենք իր այն վիճակով, երբ ձայնավորը չքացած է, բայց եզերական ձայները դեռ չեն ձուլված՝ (ինչպես պատսխան գավառական ձևի մեջ)՝ մենք կստանանք *գրետսցես և կտեսնենք, որ սց-ի երկրորդ բաղադրիչն է։ Արտաբերողն շտապում է կարծես վերջին շեշտած վանկին հասնելու, որ խտացնում է բայաձևի տարբերացումը իմաստի տեսակետով, և իր աճապարանքի մեջ՝ թողնում է տ-ը և առնում միայն ս-ն, որով արտաբերում է գրե(տ)սցե՛ս։ Պայթուցիկի անկումը ս-ից առաջ սովորական երևույթ է լեզուների մեջ։ Այսպես սլավ ձևը վես-վարեցի, առաջնորդեցի՝ ներկայի մեջ հնչում է իբր վեդ-ոն (կամ՝ ոմ)[1] հետևապես առաջին ձևը պետք է լիներ վե՛դս, ուր սակայն ընկած է դ-ն, որ հին տ-ի համարժեքն է. նաև սլավ՝ չիս– հաշվեցի, հակադրաբար չիտ-ոն (մ) ձևին, որ պիտի տար չիտս, բայց տ-ն ընկած է ս-ի առջև[2]։ Այսպես լատ. ներկա դերբայ ferens, որ ծագում է * ferents ձևից և որի սեռականն է ferentis, ուր տեսնում ենք, թե ընկած է t-ն[3]։ Այսպես մեր ստին բառը, որի կշիռն է պարսկ. փսթան=ստինք․ կամ սաղմոս բառը, որի հունարենն է psalmo՛s և ուր տեսնում ենք, թե ընկած են փ և p[4]։ Վերջին բառերն այդ կերպարանքը չէին ունենա, եթե հայերենը ս-ի առջև պայթուցիկը ձգելու ունակություն չունենար։ Այսպիսով ս-ն, որ տեսնում ենք գրեսցես ձևի մեջ, ո՛չ թե ց ձայնի արտաբերության մի տարբեր եղանակ է, այլ այդ ց ձայնի տարրերից մեկն է։ Բաղադիր ց-ն քայքայված է այդ բառի մեջ։

Կարող ենք հիմա ամփոփել մեր տեսությունը ց ձայնի մասին և ասել. ց-ն բաղադիր ձայն է. նա տ և ս ձայների ձուլման հետևանք է, որ պատահած է մի վաղեմի լիաձայն վանկի ձայնավորի չքացման և եզերական ձայների սերտ մերձեցման պատճառով։ Վաղեմի լիաձայն խումբը՝ տարբեր միջավայրի մեջ հունչի վերածելով ցնդած է վերջին ս ձայնը և վերջին ձայնավորը չքացնելով՝ թողած է տ-ը։ Քայքայման դեպքում ց-ն ձգում է իր բաղադրիչ տ-ը և պահում է ս-ն։ Տ և ս ձայներ ունեցող

  1. Այս վանկը սլավ լեզուն տառադարձում է մի գրով, որ կոչվում է «մեծ իվս» և որի ճնշումը կարծում են թե եղած է ոն կամ ոմ։ Տե՛ս Պ. Սմիրնովսկի, Քերականություն հին եկեղեցական սլավերենի (ռուսերեն), էջ 6։
  2. A. Meillet, Le slave commun, 1924, էջ 112։
  3. A. Ernout, Morphologie historique du Laatin, 1927, 15 93-4։
  4. Ն․ Մառ, Քերականություն հին հայերեն լեզվի (ռուսերեն), 1903, էջ 33։