Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Երկու խոսք

Ն. Աղբալյանի երկերի ժողովածու Հայրենիքում առաջին անգամ է լույս տեսնում։ Բայց սա բնավ էլ առաջին փորձը չէ։ Ճանաչված հրատարակիչ Մ. Էփրիկյանը 1920-ի վերջերին հրատարակության էր պատրաստել նշանավոր քննադատի «Գրադատականների» (սա Աղբալյանի առաջարկած վերնագիրն էր) առաջին հատորը։ Սակայն վերահաս իրադարձությունները տպարանի փոշիներուն թաղեցին գրեթե պատրաստի գործը։ Գորբաչովյան վերակառուցման տարիներին «Սովետական գրողը» պլանավորեց երկերի եռահատոր հրատարակության։ Սակայն սրան էլ վիճակված չէր իրականություն դառնալու, հրատարակության պատրաստ ձեռագրերը այս անգամ Աղբալյանի կուսակցության նկատմամբ «շարժման» ղեկավարների անթաքույց թշնամանքը մատնեց մոռացության...

«Ընտրանին» փորձ է հայրենաբնակ ընթերցողին ընդհանուր պատկերացան տալու գրականագետի ու լեզվաբանի, մանկավարժի ու մշակութաբանի, հրապարակախոսի ու պետական-քաղաքական գործչի բազմաբնույթ գործունեության մասին։ Ծավալի պատճառով որոշ հոդվածներ, որ առաջին հերթին պետք է զետեղվեին այստեղ («Երգ ու վերք», «Երազ և մեկուսացում», «Մտածումներ Հ. Հ. Դաշնակցության մասին» և այլն), դուրս մնացին ժողովածուից։ «Պատմություն հայոց գրականության», «Սայաթ-Նովայի հետ», «Դիտողություններ հայոց լեզվի մասին», «Տեսություն ձույլ բաղաձայների» և այլ մենագրական աշխատություններից ընտրվել են ընդհանուր սկզբունքները և դրանց