կազմակերպումը։ Տարակույս չկա, որ համագաղութային համագումարի մը մտահոգություններեն մեկը պիտի ըլլա կրթական այս կարևոր խնդիրը։ Բայց, եթե նույնիսկ ատենի մը համար կարելի չլլա համագումարի մը հրավիրումը, պետք չէ անգործ նստիլ։ Պետք է դիմել ուրիշ միջոցի։ Այսպես տեղական ազգային իշխանությունները, իրենց շրջանին գործերը կարգադրելու համար կրնան համագումար կազմել և ընթացք տալ օրվան այս կենսական հարցերուն լուծման։
Իրագործման պայմաններեն մեկն ալ նյութական միջոցներու ստեղծումն է։ Պետք չէ հուսահատիլ սակայն, քանի որ կարելի է գտնել զանոնք։ Նախ ունինք ազգային եկամուտներ, որոնք տնական հասույթներ են։ Մասնակի հանգանակություններ ալ կարելի է ընել, որոնց հաջողության կրնան նպաստել հայրենակցական միությունները։ Ասկե զատ կարելի է օգտագործել արդեն եղած կտակները և կամ նոր կտակներու կազմության ատեն ներշնչել կրթական կյանքի զարգացումին ու սաներ պահելու անհրաժեշտության գաղափարը։ Փոքր գաղութներն ալ անշուշտ իրենց աջակցությունը պիտի բերեն։ Ասոնցմե զատ դեռ կարելի է օտար պետությանց օժանդակությունը ապահովել, դյուրատար պայմաններ ձեռք բերելու տեսակետեն։
Ինչպես կտեսնեք, մեծ գործ կա և անհրաժեշտ է մեծ ճիգ թափել շոշափելի արդյունքի հասնելու համար։
Մեզի համար էականը ազգայնության պահպանությունն է։ Ազգը, սակայն ոգի է, որ պետք է սնանի, եթե կուզենք, որ ապրի ու շնչի։ Այս տեսակետեն անհրաժեշտ է ազգային լեզվի ուսուցումը։ Ազգային լեզուն և գրականությունը մեր օրերուն, վճռական նշանակություն ունին հայ մանուկին ու հայ մարդուն պահպանման, հայ ազգայնության զարգացման տեսակետեն։ Լեզուն կպատրաստե մտածողությունը, ոգին, օտար լեզուն, վստահ եղեք, որ կպատրաստե օտար մտայնություն և օտար ոգի։ Այս պատճառով է, որ կսենք, թե ոչ միայն նախակրթությունը, այլև երկրորդական ուսումը պետք է տանք հայ դպրոցներու միջոցով։ Հայ ժողովուրդը մինջև այժմ ավանդական կապերով մնացել է առավելապես. այժմ այդ կապերը, եկեղեցին օրինակ, բավական չենք, պետք է գիտակցական դարձնել զանոնք, ինչ որ կարելի է դպրոցով և հայ գրքով։
Գիտենք, թե ձուլման հակումը երթալով կշեշտվի մեր վրա, շնորհիվ տիրող պայմաններուն։ Հայ ըլլալեն գործնական օգուտ չեն տեսներ անհատները, ընդհակառակը։ Հետնաբար պետք է զորավոր նկարագիրներ պատրաստել և կրթական այնպիսի հաստատություններ ունենալ, որ նպաստեն ոչ միայն ազգային ոգիի զարգացման, այլև կյանքի մեջ