հաջողելու։ Եկեղեցին բավարար չէ առանձին, ազգայնությունը զորացնելու համար, տարրական վարժարաններն ալ անզոր են, անոնց կողքին երկրորդական վարժարանը անհրաժեշտություն մըն է այլևս։ Եթե գոյություն չունենային Ներսիսյան, Կենտրոնական ճեմարան, Սանասարյան երկրորդական վարժարանները, մեր մշակույթը շատ տկար պիտի մնար։
Դժբախտաբար հայրենիքեն հեռու ենք։ Այնտեղ պետք չունինք ձուլման վտանգին համար մեծ ճիգեր թափելու, որովհետև հայրենիքի ամեն մեկ քարը հայ կպատրաստե արդեն։ Հայրենիքեն դուրս, օտար հորիզոններու տակ այնպես չէ, ձուլումի վտանգը ամեն կողմե կա ու կմեծնա․ մենք պետք է հակազդենք, պետք է ազգայնորեն կարծրանանք չլուծվելու համար։ Այս բարերար կարծրացումը կիրագործվի, եթե հավաքականորեն գիտակցինք կրթական կյանքի, ազգային ոգիի մշակման այս անհրաժեշտությունը և հավաքական ճիգերով ալ ընդառաջ երթանք այս նպատակին իրագործման։
Այս նոր դասագիրքը ձգտում է գոհացում տալ դասավանդության նորագույն պահանջներին։ Ամբողջ այբբենական մասը կազմված է ձեռագիր օրինակներով և համեմատաբար փոքր տեղ է բռնում (28 էջ)։ Գլխագիր և փոքրատառ այբուբենն ամբողջովին անցնելուց հետո է, որ աշակերտներն այս դասագրքով պիտի սովորին տպագիրը ճանաչել ու կարդալ։ Տպագիր այբուբենի վարժությունները, որ ընթանում են ձեռագրին զուգահեռ՝ նույնպես մեծ տեղ չեն բռնում. ընդամենը 10 էջ։ Բոլոր ձեռագիր վարժությունները ուղղահայաց գրություն ունին․ վերջերս այդ տեսակի գրության սկսել են առավելություն տալ։ Ամթողջ դասագրքում ձեռագիր և տպագիր հատվածները համարյա կես առ կես են, այն տարբերությամբ միայն, որ սկզբում բացառապես իշխում է ձեռագիրը, իսկ վերջում գերակշռում է տպագիրը։ Ընթերցանության հատվածներից շատերը գրված են ձեռագրով, որ շատ կնպաստե արտագրության, թելադրության և վայելչագրության գործին։ Այդ ձեռագիր հոդվածները ավելորդ
- ↑ Պատկերազարդ ձեռագիր այբբենարան է ընթերցարան արտագրության ձեռագիր օրինակներով, Թիֆլիս, 1913, 80 էջ։ Նվիրվում է հայ գրերի գյուտի 1600-ամյակի և տպագրության 400-ամյակի տարեդարձին։